Սոս Ջանիբեկյանն ու Մադոննան երեխայի են սպասում. Սոսն առաջին անգամ խոսում է ռոմանտիկ նշանադրության և Մադոննայի հետ 1 տարվա համատեղ կյանքի մասին
ՎԻԴԵՈԴերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչ հասարակությունը քննարկում էր, թե Սոսը չի կարող ընտանիքի տղամարդ լինել, դերասանն առանց ավելորդ աղմուկի ստեղծել է իր ընտանիքը, ունի իր տաքուկ անկյունը, ավելին, պատրաստվում է հայր դառնալ։ Մոտ մեկ տարի է` Սոսն ու ոճաբան, հաղորդավարուհի Մադոննան համատեղ կյանք են վարում։ Օգոստոսին նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։ Թեև տղա ունենալու Սոսի երազանքը հետաձգվում է, ապագա հայրիկը շատ երջանիկ է։
1 տարի առաջ դերասանն առաջինը Tert.am Life–ին պատմել էր Մադոննայի հետ հարաբերությունների մասին, այսօր Սոսը բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին և պատմել ընտանեկան կյանքի, Իտալիայում կայացած ռոմանտիկ նշանադրության, հարսանիք չանելու պատճառի և Մադոննայի հետ հարաբերությունների ամրության մասին։
–Սոս, գիտեմ, որ երեխա ունենալն այս փուլում պլանավորված չէր ձեզ մոտ։ Ինչպե՞ս ընդունեցիր լուրը, ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ լսեցիր հայր դառնալուդ մասին։
–Գրեթե միշտ, ես ցանկություններիս տալիս եմ կատարվելու հնարավորություն կամ հակառակը, բայց պլաններ չեմ կազմում, ամեն ինչ թողնում եմ Աստծո, պատահականության, տիեզերքի, ճակատագրիս վրա։ Ամեն գիշեր աղոթելիս «Եղիցի կամքը ՔՈ» և «Փրկեա զմեզ ի չարե» տողերի մեջ ուղարկում եմ, գրեթե, ամբողջ էներգիաս։
Ես հանդիպեցի այն աղջկան, ով կցանկանայի, որ լիներ երեխայիս մայրը կամ հնարավոր է` ցանկացա երեխա ունենալ այս տարիքում, այս պահին և հանդիպեցի այդ աղջկան։ Երբ իմացանք լուրը, միանշանակ, ուրախացանք։
–Հայր դառնալու բնազդային ցանկությանդ մասին խոսել ենք ուղիղ 2 տարի առաջ` ճիշտ այս ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, մի բան է խոսել ցանկության մասին, այլ բան է գիտակցել այդ պատասխանատվությունը։ Լիարժեք պատրա՞ստ ես հայր դառնալուն։
–Ցանկությունները միշտ կատարվում են, պետք է ուշադիր լինել ցանկությունների մեջ։ Իհարկե, պատրաստ եմ հայր դառնալու։ Այն պահից, երբ մնացի անտեր՝ կորցրեցի հորս, այդ սերը և ուժը սկսեցի ուրիշ տեղ, ուրիշների մեջ փնտրել։ Երբ բոլորն ինձ հուսահատեցրին, հասկացա, որ իմ մեջ պիտի գտնեմ Հորս, թե՛ նրա ուժը, թե՛ նրա սերը։ Այդ պահից սկսած միշտ պատրաստ էի հայր դառնալու։ Իմ ընտանիքը կազմելով և երեխա ունենալով` ես ինձ փրկում եմ արվեստագետի խառը և մոլորված ուղղով գնալուց։ Ես ուժեղացնում եմ ինձ` ավելի կապվում Աստծո հետ, սովորում եմ սիրել ամեն օր, սովորում եմ պատասխանատու լինել, սովորում եմ չվախենալ կյանքից, սովորում եմ ինձ նեղություն տալ հանուն նրա, որ կողքինիս համար լավ լինի և կյանքս մաքրել այն ամենից, ինչն ինձնից ուժ է տանում ուժ տալու փոխարեն։
–Որպես իսկական հայ տղամարդ` ուզում էիր տղա ունենալ, բայց փոքրիկն աղջիկ է։ Ինչպե՞ս ընդունեցիր այս լուրը։
–Տղա ունենալու ցանկությունը, իհարկե, շատ փոքր թաքնված էր հոգուս խորքում, միայն այն պատճառով, որ կարողանայի կարոտս առնել հոր և որդու հարաբերություններից, կարոտս առնել հորիցս։ Իսկ տղա, թե աղջիկ, այստեղ նույնպես ասում եմ` «Եղիցի կամքը Քո»։
–Որոշե՞լ եք ինչ անուն եք տալու փոքրիկին։
–Անունը դեռ չենք որոշել, կարծում եմ, ժամանակն իր հետ կբերի անունը։
մանրամասներն Այստեղ