ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. ամուսինը կտրել է կնոջ ձեռքերը երեխաներ ունենալու անհնարինության պատճառով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմուսինը մաչետեով հարձակվել է կնոջ վրա՝ երեխաներ չունենալու պատճառով: Քենիացի Սթիվեն Նգիլան կալանավորվել է կնոջ՝ Ժաքլին Մվենդեի սպանության փորձի համար:
Նա կտրել է կնոջ երկու ձեռքերը, ապա փորձել է կտրել նաեւ գլուխը, փոխանցում է Newsru-Israel պորտալը:
Չարագործի կարծիքով՝ կնոջ մեղքն այն է, որ նա ամուսնության յոթ տարվա ընթացքում չի կարողացել բեղմնավորվել:
Սթիվենն իր 27-ամյա կնոջ վրա մաչետեով հարձակվելուց առաջ նրան ասել է. «Այսօր քո վերջին օրն է», գրել է տեղական Тhe Daily Nation թերթը: