Ադրբեջանցին այրել է իր հայ կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Տամբովի մարզում մի ադրբեջանցի բենզին է լցրել իր հայ կնոջ վրա ու այրել: Կինը շնչուղիների, գլխի, ձեռքերի ու ոտքերի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հետաքննությունը պետք է պարզի` հանցագործության կենցաղայի՞ն է, թե՞ այլ պատճառներ կան:
Ոստիկանները մտահոգություն ունեն, որ դեպքը կարող է ազգամիջյան բախում առաջացնել, դեպքի վայր է ուղարկվել տեղի ոստիկանության ամբողջ կազմը:
Ներկայումս որոշվում է «Սպանության փորձ» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: