Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ վերադառնա շոու բիզնես». Մարին՝ նոր տեսահոլովակի և իր աշխատանքի մասին

ՎԻԴԵՈ

Նրան մինչ օրս շատերն ասոցացնում են այն փոքրիկ աղջնակի հետ, որը տարիներ շարունակ հայկական հեռուստաեթերը լցնում էր ժպիտով ու հեքիաթներով, իսկ նրա «Դառը սուրճ» երգը տարիներ առաջ դարձավ հիթ: Այսօր Մարի Ավանեսյանին չենք տեսնում եթերում, սակայն հեռուստատեսության հետ կապը նա չի խզել: Մարին աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց արդեն՝ կադրից դուրս: Իսկ վերջերս երգչուհի-հաղորդավարուհին ներկայացրեց Անիտա Հախվերդյանի եւ Մանե Հակոբյանի հեղինակած «Դառը սուրճ» երգի քավր տարբերակը՝ ավելի լիրիկական ու հասուն մեկնաբանությամբ: Շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյոք Մարին կվերադառնա՞ երգարվեստ եւ հայկական շոու բիզնես: Երգչուհին վերջին շրջանում հաճախակի հարցազրույցներ չի տալիս, բայց NEWS.am STYLE-ի հարցերին սիրով պատասխանեց 

Загрузка...

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Վերջերս հասկացա, որ շատերը մինչ օրս «Դառը սուրճ» երգը հիշում են եւ նաեւ երգում բառերով` թե ընկերներս, թե անծանոթ մարդիկ: Ինձ տեսնելիս հարցնում էին, թե ինչու էլ չեմ երգում, հետո նշում, որ շատ են սիրում «Դառը սուրճ» երգը եւ սկսում էին երգել այն. այդպես միտք առաջացավ ներկայացնել այն քավր տարբերակով»:

Երգչուհու մտահղացումը հատկապես դուր եկավ ընկերներին, որոնց հորդորով էլ Մարին, ի վերջո, թողարկեց երգը նոր գործիքավորմամբ.

«Ընկերներիս պատմեցի մտահղացման մասին, սակայն անընդհատ ականջի հետեւ էի գցում, բայց հետո պետք է լիներ Հանրային հեռուստատեսության կորպորատիվ երեկոն, եւ ընկերուհիս` Անուշիկը (խոսքը «Դեպի Եվրատեսիլի» պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանի մասին է,- հեղ.), ասաց, ավելի ճիշտ հրամայեց, որ մինչեւ այդ օրը պատրաստեմ երգը եւ առաջին անգամ երեկոյի ընթացքում այն ներկայացնեմ: Ես էլ պնդում էի, թե ով պետք է դա լսի, հատկապես, որ քավրը դանդաղ տարբերակով էր լինելու, մտածեցի` ում դա պետք է հետաքրքիր լինի, բայց Անուշիկի ասածն ինձ համար օրենք է (ծիծաղում է): Ամեն դեպքում, արեցի դա… Դիմեցի ընկերոջս` Նիկ Էգիբյանին, որն այդ հարցում վարպետ է, բայց մինչ քավրին անցնելը, խորհուրդ հարցրեցի այն մարդկանցից, որոնք կապ ունեին երգի հետ, օրինակ՝ Հայկոյից, որը կատարել էր գործիքավորումը, ու այդպես բոլորն էլ խորհուրդ տվեցին, որ անպայման զբաղվեմ դրանով: Մի օր էլ իմ մյուս լավ ընկերոջ` Ռոբերտ Քոլոյանի հետ, որը ինձ միշտ քաջալերում է, գնացինք Նիկի ստուդիա, զրուցեցինք, որից հետո Նիկը շատ արագ նոր գործիքավորում մտածեց, ու ես սկսեցի միանգամից երգել, երեւի` ամբողջ գործընթացը մեկ ու կես ժամ տեւեց:

Այնուհետեւ ձայնագրությունն ուղարկեցի ինձ հարազատ մի քանի մարդու, որոնք լսեցին ու շատ հավանեցին, բայց մեջս դեռ կասկած կար` կհավանե՞ն մարդիկ, թե՞ ոչ: Եկավ այդ օրն, ու Անուշիկի դրդմամբ ես երգեցի այն, ու սպասածիցս շատ ավելի լավ ընդունվեց. բոլորը հիշում, ինձ հետ հավասար երգում էին: Իրոք զարմացած էի ու շատ երջանիկ: Բայց երկար ժամանակ այդ երգը պահեցի իմ էլեկտրոնային փոստում եւ այն հասանելի էր միայն ընկերներիս համար, որոնք անընդհատ հարցնում էին, թե երբ եմ այն հանրությանը ներկայացնելու: Այդպես, Ռոբերտն առաջարկեց այն հետաքրքիր հոլովակի տեսքով ներկայացնել: Մի օր էլ դուրս եկանք զբոսանքի ու ընթացքում կադրեր արեցինք: Հետո արդեն իմ թիմը` Your Day Production-ն, այդ ամենը միացրեց իրար ու արդյունքում ստացվեց գեղեցիկ հոլովակ: Ես այն տեսահոլովակ չեմ համարում, այլ գեղեցիկ հոլովակ: Ամեն դեպքում, արել եմ մի բան, որն իմ հոգուն ավելի հարազատ է, քան երգի առաջվա տարբերակը»:

Երգչուհին նշում է՝ նման երաժշտական նորություններ կաշխատի ավելի հաճախ ներկայացնել, իսկ հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է վերադարձ շոու բիզնես, պատասխանեց. «Չեմ վերադառնա շոու-բիզնես, որովհետեւ չեմ կարծում`այսօրվա մեր շոու բիզնեսում ես շատ անելիքներ ունեմ»:

Մարիի հետ զրուցեցինք նաեւ ներկայիս գործունեության մասին.

«Աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ տարիներ առաջ աշխատել էի, իսկ երկարատեւ դադարից հետո հասցրել էի կարոտել: Շատ երջանիկ եմ ու շատ եմ սիրում գործս: Տեսախցիկի հակառակ կողմում եմ աշխատում, բայց շատ եմ սիրում աշխատանքս ու փորձում իմ աշխատանքով հաջողության հասնել հենց այս ասպարեզում»:

Զրույցի վերջում Մարին իր շնորհավորանքն ու մաղթանքը հղեց կանանց եւ աղջիկներին՝ մեկամսյակի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլոր աղջիկներին: Ուզում եմ` շատ երջանիկ լինեն: Երեկ ընկերուհիներիցս մեկը մաղթեց, որ կյանքն ինձ երես տա… Թող կյանքը բոլորին երես տա»:

 

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынок
Самое популярное