Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր տղամարդն` ըստ կենդանակերպի նշանի. Խոյ տղամարդիկ իդեալական են

ՎԻԴԵՈ

Խոյ կին (21 մարտի-19 ապրիլի)

Խոյ կինը կրակոտ խառնվածք և արական բնավորություն ունի, լի է էներգիայով և իրեն բնորոշ համառության ու տոկունության շնորհիվ ունակ է հաղթահարել ցանկացած դժվարություն։

Համատեղելի նշաններ

Խեցգետին տղամարդ՝. Խոյ կինը ունակ է գայթակղել երկչոտ Խեցգետիններին իր լավատեսությամբ և ակտիվությամբ։ Անկասկած, նրանք սիրում են Խոյերի անկանխատեսելի և երբեմն արտառոց բնավորությունը։

Ձուկ տղամարդ. ոչ ոք ի վիճակի չէ այդչափ հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել ու հասկանալ Խոյ կնոջ ապրումներն, ինչպես զգայուն Ձկները։

Անհմատեղելի նշաններ

Երկվորյակ տղամարդ. սկզբում նրանց միավորում է անկառավարելի կիրքը, իսկ հետագայում Երկվորյակների չափից ավելի զգայունությունը կհոգնեցնի բանական և ռացիոնալ Խոյ կնոջը։

Առյուծ տղամարդ. ազատասեր Խոյը թույլ չի տա, որպեսզի Առյուծը սանձի իրեն, և պայքարը հանուն իշխանության անխուսափելի կդառնա։

Ցուլ կին  (20 ապրիլի - 20 մայիսի)

Ցուլ կինը օժտված է գերազանց ճաշակով, սիրում է շքեղություն և կարողանում է հարմարավետություն ստեղծել։ Հավատարիմ զուգընկեր է և նրան կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։

Համատեղելի նշաններ

Ցուլ տղամարդ. նա կարող է դառնալ հարազատ էակ Ցուլ կնոջ համար՝ անկասկած, երկու Ցլերը լավ զույգ կկազմեն։ Նրանց միության մեջ քիչ են հակասությունները, երկուսն էլ գնահատում են կայունությունն ու կյանքի նմանատիպ նպատակներ ունեն։

Խեցգետին տղամարդ. այս տաղամարը համապատասխանում է Ցուլի բոլոր պահանջներին, իսկ էմոցիոնալ նմանությունը կմիավորի նրանց և ներդաշնակ միություն կապահովի։

Անհամատեղելի նշաններ

Առյուծ տղամարդ. կարծես թե նա շատ պահանջկոտ է Ցուլ կնոջ նկատմամբ և չափազանց էմոցիոնալ, սակայն Ցուլ կնոջ չափված ապրելակերպը Առյուծը համարում է ձանձրալի։

Աղեղնավոր տղամարդ. այս զույգն ընդհանուր բան քիչ ունի։ Կայունությունը գնահատող գործնական Ցուլ կինը դժվարությամբ կընդունի Աղեղնավորի կյանքի հաճախակի փոփոխությունները։

Երկվորյակ կին (21 մայիսի — 20 հունիսի)

Երկվորյակ կինը հետաքրքիր է և ռոմանտիկ, նա անկեղծ հավատում է սիրո գոյությանը և կյանքը վայելել գիտի։ Նա հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում և բազում տաղանդներով է օժտված։

Համատեղելի նշաններ

Խեցգետին տղամարդ. երկուսն էլ անընդմեջ սեր են որոնում և շատ լավ հասկանում են միմյանց։

Կշեռք տղամարդ. ներդաշնակ զույգ․ նրանք երբեք չեն ձանձրանա միմյանց ընկերակցությունից։ Ի դեպ, կատարելապես համատեղելի են անկողնում։

Անհամատեղելի նշաններ

Կարիճ տղամարդ. փորձելով վերահսկել անհոգ Երկվորյակներին՝ Կարիճները խանդի անվերջ տեսարաններ կստեղծեն։

Կույս տղամարդ. իր հանգստությամբ և անվրդովությամբ Կույսն ունակ է կատաղության հասցնել Երկվորյակին։

Խեցգետին կին (21 հունիսի - 22 հուլիսի)

Նա հավակնոտ է, սակայն միևնույն ժամանակ՝ բարի։ Իր ընտրյալը կարող է լինել միայն նա, ով կկիսի իր շահերն ու հետաքրքրությունները։ Նա տարբերվում է իր զգայունությամբ և հումորի հիանալի զգացումով։

Համատեղելի նշաններ

Կշեռք տղամարդ. այս տղամարդիկ զուսպ են և ինքնավստահ։ Նրանք կարևորում են հավասարակշռությունը։ Խեցգետին կինը ըստ արժանվույն է գնահատում այս հատկանիշները, իսկ Կշեռքն իր հերթին վաստահության և անվտանգության զգացում կպարգևի։

Անհամատեղելի նշաններ

Կարիճ տղամարդ. փախադարձ խանդն այս զույգի անհամատեղելիության պատճառն է հանդիսանում։

Կույս տղամարդ. նույնիսկ ամենաուժեղ զգացմունքներն արտահայտելու անկարողությունը շատ արագ սառեցնում է այս նշանների զգացմունքները։

Առյուծ կին (23 հուլիսի - 22 օգոստոսի)

Այս կինն եսասեր է և սիրում է ուշադրության կենտրնում լինել։ Նա տրբերվում է հզոր էությամբ և համառությամբ։

Համատեղելի նշաններ

Երկվորյակ տղամարդ. նրան ձգում է Առյուծ կնոջ ոգու հզորությունը։ Առյուծն էլերախտապարտ է իր համառությունը հասկանալու համար։

Կարիճ տղամարդ. ուժեղ, հպարտ և տիրակալ մարդկանց հիանալի միություն։

Անհամատեղելի նշաններ

Ջրհոս տղամարդ. չնայած Ջրհոսը պատրաստ է նվիրաբերել իր կյանքն այս կնոջը, Առյուծ կինը նախընտրում է իր նման հզոր տղամարդուն։

Այծեղջյուր տղամարդ. ազատասեր Այծեղջյուրը կգերադասի մնալ ազատ, քան ենթարկվել Առյուծի կողմից պարտադրված կարգերին։

Կույս կին (23 օգոստոս - 22 սեպտեմբեր)

Կույս կինը երկար է մտորում և սիրում է ինքն իր մտքերի հետ ժամանակ անցկացնել։ Նրան հեշտ է վիրավորել, սակայն նա վարպետորեն թաքցնում է իր զգացմունքները։ Այն տղամարդը, որը կկարողանա բացահայտել այդ կնոջ էությունը, կնվաճի նրա սիրտը։

Համատեղելի նշաններ

Կշեռք տղամարդ. զգայուն և համարձակ Կշեռքը հեշտությամբ կգրավի Կույսի ուշադրությունը։

Այծեղջյուր տղամարդուն բացարձակ չի վախեցնում Կույսի կասկածամտությունը, այդ իսկ պատճառով նա համբերատար կսպասի, մինչ կինը կբացահայտի իրեն։

Անհամատեղելի նշաններ

Խեցգետին տղամարդ. այս երկու շատ զգայուն նշանների միությունը դատապարտված է մեղադրանքներով և վիրավորանքներով։

Ձուկ տղամարդ. Կույսի և Ձկների սակավախոսությունը անհասկացվածության սահմաններով կպատի այս միությունը։

Կշեռք կին (23 սեպտեմբերի - 22 հոկտեմբերի)

Կշեռք կինը հստակ գիտի, թե ինչ է ուզում։ Նա բանական է ու պրակտիկ։ Նրա սկզբունքները թույլ չեն տալիս բավարարվել քչով։

Համատեղելի նշաններ

Աղեղնավոր տղամարդ. սա ոգով ազատ Աղեղնավորի և ուժեղ Կշեռքի միություն է։ Տղամարդն ունակ է բացահայտել Կշեռքի տաղանդները, իսկ նա իր հերթին ժամանակ առ ժամանակ վերևից վար կիջեցնի երազկոտ Կշեռքին։

Առյուծ տղամարդ. երկու նշաններն էլ հավատարիմ զուգընկերներ են, և Կշեռք կինն այն քչերից միակն է, ով կարող է սանձել Առյուծին, նա էլ ուրախությամբ կընդունի այդ մարտահրավերը։

Անհամատեղելի նշաններ

Այծեղջյուր տղամարդ. կնոջ կարծիքով, Այծեղջյուրը ինքնահավան բռնապետ է, որի ճնշումից ազատատենչ Կույսը շուտ կփախչի։

Ձուկ տղամարդ. Կշեռք կինը հաշվի չի առնի էմոցիոնալ Ձկների զգացմունքները, տղամարդն էլ իր հերթին Կշեռքին սառնասիրտ ու չոր կհամարի։

Կարիճ կին  (23 հոկտեմբերի- 21 նոյեմբերի)

Կարիճ կինը շատ հավակնոտ է։ Կրքոտ, խանդոտ և զգայուն Կարիճը պահանջկոտ է և միակն է, ով կբարձրաձայնի իր երևակայությունն ու ցանկությունները։

Համատեղելի նշաններ

Այծեղջյուր տղամարդ. երազկոտ և քաջ Կարիճ կնոջը գրավում է Այծեղջյուրի սառը դատողությունն ու համբերատարությունը։ Անկասկած, այս երկուսը համատեղելի են անկողնում։

Առյուծ տղամարդ. սա երկու կրքոտ նշանների միություն է․ Առյուծին գրավում է Կարիճ կնոջ ազատությունը, և նա կկարողանա նվաճել այդ կնոջն իր հավատարմությամբ և համառությամբ։

Անհամատեղելի նշաններ

Կարիճ տղամարդ. երկու Կարիճների միությունը վտանգավոր համադրություն է, և չնայած սեքսուալ համատեղելիությանը, հարաբերություններն անտանելի կլինեն։

Երկվորյակ տղամարդ.  Կարիճ կնոջ կարծիքով այս տղամարդը ձանձրալի և չափազանց ռոմանտիկ է։

Աղեղնավոր կին (22 նոյեմբերի - 21 դեկտեմբերի)

Աղեղնավոր կինը շատ քաջ է, միշտ արկածներ և կյանքից նոր տպավարություններ է փնտրում։ Հաճախ հետևում է սրտի կանչին և երբեք չի զիջում։ Նրա զուգընկերը պետք է ցանկանա իր հետ միասին աշխարհը ճանաչել։

Համատեղելի նշաններ

Խոյ տղամարդ. նրանք պաշտում են փոփոխությունները, սիրում են փորձարկել և բարեփոխել իրենց կյանքը՝ լիովին համապատասխանելով այս ցանկություններով և պոռթքումներով Աղեղնավորին։

Ջրհոս տղամարդ. նա ունակ է երանգավորել Աղեղնավոր կնոջ սեռական կյանքը։ Նրանց կմիավորեն ընդհանուր նախասիրությունները։

Անհամատեղելի նշաններ

Ցուլ տղամարդ. նա երբեք չի հասկանա կյանքը փորձարկումների ենթարկող Աղեղնավոր կնոջը։

Կույս տղամարդ. այս տղամարդը սիրում է կարգ և կանոն․ նրան բարդ կլինի հասցնել միայն առաջ վազող Աղեղնավորի հետևից։

Այծեղջյուր կին (22դեկտեմբերի - 19հունվարի)

Այծեղջյուր կինը աշխատասեր և հավակնոտ է։ Համբերությունն ու սառը դատողությունը թույլ են տալիս նրան միշտ հասնել իր նպատակին։

Համատեղելի նշաններ

Ձուկ տղամարդ. առաջին հայացքից կարող է թվալ, որ զգայուն այս տղամարդը ամենահամատեղելի նշանը չէ Այծեղջյուրի համար, սական հենց այս հատկությունն է  գրավում պրագմատիկ կնոջը։

Կույս տղամարդ. շնորհիվ համատեղելի բնավորությանը, նրանք համարվում են լավ զույգ։ Նրանց միավորում են զսպվածությունը, զգացմունքները, համառությունն ու մեկուսացվածությունը։

Անհամատեղելի նշաններ

Առյուծ տղամարդ. քանի որ այս տղամարդիկ անընդհատ հոգատարության կարիք ունեն, իսկ Այծեղջյուր կինը միշտ զբաղված է ավելի կարևոր գործերով, տղամարդը կարող է կնոջ լրջությունը ընկալել որպես սառնասրտություն։

Խոյ տղամարդ. բարդ միություն է։ Այծեղջյուր կինը Խոյին վերաբերվում է որպես անհուսալի և անհոգ զուգընկեր։ Բանական կինը չի հասկանա Խոյ տղամարդու՝ այս կյանքից մաքսիմալ չափաբաժնով հաճույք ստանալու ցանկությունը։

Ջրհոս կին (20 հունվարի- 18 փետրվարի)

Ջրհոս կինը արվեստագետ էակ է, որը միշտ պատրաստ է նոր բացահայտումների։ Չի սիրում սահմանափակել իրեն պայմանականություններով։ Չնայած արտաքնապես բաց է թվում՝ իրականում չի սիում կիսվել զգացմունքներով։

Համատեղելի նշաններ

Կշեռք տղամարդ. կատարելապես հասկանում են միմյանց։ Երկու նշանն էլ լավ են զգուն իրենց շրջապատում, և Կշեռք տղամարդն ըստ արժանվույն կգնահատի Ջրհոսի ստեղծարարությունն ու խանդավառությունը։

Երկվորյակ տղամարդ. երկու նշաններն էլ հմայիչ են և միշտ ուշադրության կենտրոնում են, երբ միասին են։ Երկվորյակի առողջ միտքն ունակ է գրավել խելացի և անկախ Ջրհոս կնոջը։

Անհամատեղելի նշաններ

Կարիճ տղամարդ. խանդոտ Կարիճին չի հաջողվի կառավարել ազատատենչ այս կնոջը։

Ձուկ տղամարդ. այս տղամարդը հոգատարության կարիք ունի, և անկախություն սիրող Ջրհոսին հասնելու նրա բոլոր փորձերը կընկալվեն որպես ոտնձգություն։

Ձուկ կին (19 փետրվարի - 20 մարտի)

Ձուկ կինը ամենազգայուն և էմոցիոնալ նշանն է։ Նրանք արտիստիկ են և նրբազգաց։ Նրանց երբեմն ինքնավստահություն է պակասում։

Համատեղելի նշաններ

Խեցգետին  տղամարդ. նուրբ և հոգատար Խեցգետինը լավ զուգընկեր կլինի Ձկների համար։ Միևնույն խառնվածքով այս երկուսը հեշտությամբ լեզու կգտնեն միմյանց հետ։ Որպես կանոն, նրանց միության հիմքը սերն է։

Այծեղջյուր տղամարդ. Ձկների ռոմանտիզմը և կանացիությունը մագնիսի նման ձգում է Այծեղջյուրին, իսկ Ձկներն էլ տպավորված են Այծեղջյուրների իմաստությամբ և հոգատարությամբ։

Անհամատեղելի նշաններ

Երկվորյակ տղամարդ. այս միությունը լի է հակասություններով, քանի որ տղամարդիկ սիրո հարցերում խուսափում են պատասխանատվությունից, և կինը ուշադրության պակաս է զգալու։

Կշեռք տղամարդ. զգայուն Ձկները պատրաստ չեն Կշեռքի անկեղծությանը, և աղմկոտ հավաքույթներից խուսափող Ձկները, չեն համակերպվի Կշեռքի հասարակության մեջ գտնվելու ձգտումների հետ։ 

Մանրամասները՝ այստեղ

Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ
Самое популярное