Կոլոտ Հովոն` դերասան, «քաղաքական գործիչ», «տնտեսական» վերլուծաբան լինելուց բացի նաև «փայլուն» իրավաբան է պարզվում է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԷդիկ Մնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարզվում է, որ կոլոտ Հովոն` դերասան, «քաղաքական գործիչ», «տնտեսական» վերլուծաբան լինելուց բացի նաև «փայլուն» իրավաբան է:
Այսօր նա կրկին հակադրվել է ոստիկանությանը և մասնավորապես` Աշոտ Ահարոնյանին, ով ի պատասխան այս օրերին շրջանառվող անհիմն քննադատությունների և ասեկոսեների, հանրության դատին է ներկայացրել` ՊՊԾ գնդի տարածքից երիտասարդ ոստիկանին` մահացու հրազենային վնասվածք հասցրած դիպուկահարի` իսկությունը փաստող տեսանյութ, ինչը իմ կարծիքով պետք է անժխտելի ապացույց և բավարար հիմք հանդիսանա, բոլոր թերհավատների կասկածները փարատելու համար:
Սակայն կոլոտ Հովոն պարզվում է, որ ավելի գիտակ է այս հարցում և ոչ միայն կասկածում է դիպուկահարի գոյությանը, այլ լկտիաբար կասկածի տակ է առնում զինյալ ապստամբների կողմից արձակված մահացու կրակոցի անհերքելի իրողությունը և դեռ մի հատ էլ «հանդնգնում» է սպառնալ ոստիկանության գնդապետին, գրելով որ հետագայում ինքն էլ է պատասխանատվություն կրելու, առնվազն ապատեղեկատվություն տարածելու և քննչական մարմին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար:
Նման պահվածքը միանշանակ անթույլատրելի ու անընդունելի եմ համարում և կոչ անում Հովոյին զերծ մնալ նման անտրամաբանական ու անհեթեթ տեսակետներ արտահայտելուց, որովհետև օդի մեջ խոսալը չեմ կարծում, որ պատվաբեր գործ է և եթե մոտ ապագայում իր ասածները ապացուցող գոնե մի փաստ չներկայացնի, ապա նա ինքը պետք անձամբ պատասխանատվություն կրի` անձին անհիմն վարկաբեկելու փորձի և զրպարտության համար:
Աշոտ Ահարոնյանը իր գործի հմուտ գիտակն ու լրատվական դաշտի այն բացառիկ պրոֆեսիոնալներից է, ովքեր մշտապես հանրությանն են ներկայացնում անաչառ և արժանահավատ տեղեկատվություն, իսկ հատկապես իր պարագայում պարագայում Ահարոնյանը քաջ գիտակցում է, որ ինքը մի ամբողջ ուժային կառույց է ներկայացնում, ուստի իր արտահայտած յուրաքանչուր չհիմնավորված բառ կարող է վտանգել ոստիկանության կառույցի հեղինակությունը, վճռորոշ դերակատարում ունենալ ընթացող գործընթացների վրա:

