Ի՞նչը կօգնի կնոջը ապրել լիարժեք օրգազմ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿար ժամանակ, երբ սեքսի մասին նույնիսկ ակնարկը համարվում էր անվայել, ուշադրությանը ոչ արժանի հիմարություն: Էլ չասենք կնոջ օրգազմի մասին… Այն պարզապես չկար, ինչպես եւ սեքսը: Այդ պատճառով տղամարդկանց եւ կանանց մեծամասնությունը չէր մտորում, թե ինչ կարելի է անել, որպեսզի նաեւ կինը հաճույք ստանա:
Հիմա գիտնականները շատ են խոսում կնոջ առողջության վրա օրգազմի բարերար ազդեցության մասին: Եթե կինը պարբերաբար օրգազմ է ապրում (զուգընկերոջ հետ կամ առանց), դառնում է ավելի ուրախ, խաղաղասեր, հանգիստ, մանրուքներից շատ չի բարկանում, բարձրանում է նրա դիմադրողականությունը, հազվադեպ են կանացի հիվանդություններ առաջանում, եւ, վերջապես, կյանքը վայելելու ավելի շատ առիթներ են ստեղծվում: Ցավոք, ոչ բոլոր կանայք են կարող օրգազմ ապրել կամ ոչ բավարար վառ կերպով են այն զգում: Իսկ ի՞նչ միջոցներ են հարկավոր կնոջը՝ օրգազմ ապրելու համար:
Հիմնականում առանձնացնում են կնոջ օրգազմի երկու տեսակ. ծլիկի եւ հեշտոցի: Զուգընկերոջ հետ միաձուլումից լիարժեք հաճույք ստանալու համար կնոջը հարկավոր է ճանաչել սեփական մարմինը: Ով ճանաչում է իր մարմինը, հաճելի եւ տհաճ շոյանքները, ավելի հեշտ է բացվում զուգընկերոջ առջեւ:
1. Փորձեք զուգընկերոջ հետ հասնել հեշտոցային օրգազմի
Սեքսի ժամանակ զուգընկերոջն անհրաժեշտ է շոյել ծլիկը, իսկ երբ հեշտոցը խոնավանա, կարելի է անցնել գործողության: Զույգը պետք է այնպիսի դիրքեր ընտրի, որոնք անմիջականորեն ուղղված են G կետի գրգռմանը:
2. Սեքսում Տանտրայի տարրեր մտցրեք
Հայտնի է, որ յուրաքանչյուր սեքսը էներգիայի փոխանակում է, եւ սեքսից առավելագույն հաճույք ստանալու համար հարկավոր է մեծացնել այդ էներգիայի հոսքը: Տանտրա-յոգայում գոյություն ունի «էներգիայի տատանում» եզրույթը: Փորձեք սեքսի ժամանակ որովայնի մկանները լարել: Հիշեք՝ ինչպես են իրենց դրսեւորում այդ մկանները, երբ ուզում եք պառկած դիրքից նստել: Զգացեք այդ թրթռոցը:
3. Փորձեք խթանիչներ
Կանգ առնենք ամենից պարզ եւ մատչելի միջոցների վրա: Հիլով սուրճը խթանիչ պատրաստելու ամենից հայտնի եւ պարզ տարբերակն է: Սուրճն առույգացնում է, իսկ հիլի սերմերն ու պտուղները նվազեցնում են կոֆեինի ազդեցությունը եւ խթանում սեռական ակտիվությունը: Մեկ թեյի գդալ սուրճը խառնեք նույնքան հիլի հետ եւ եփեք, ինչպես սովորական սուրճը: Շաքարավազն ու կաթը՝ ըստ ճաշակի:
Լավ խթանիչ է ժենշենի թեյը՝ իմբիրով: Ժենշենը բարերար ազդեցություն է ունենում սեռական առողջության վրա, իսկ իմբիրում պարունակվող եթերային յուղերը բարելավում են սեռական օրգանների արյան շրջանառությունը: Այս ըմպելիքն օգտակար է նաեւ տղամարդկանց համար. բարելավում է կարողականությունը (պոտենցիան):
4. Հիշեք ձեր մասին
Ինտիմ հարաբերությունների ժամանակ փորձեք մտածել ձեր մասին, այն մասին, թե ինչ եք զգում: Շատ կանայք սիրում են հաճույք պատճառել՝ մոռանալով իրենց մասին: Դա գովելի է, բայց ոչ միշտ է ճիշտ: Տղամարդիկ սիրում են հետեւել կնոջ արձագանքին, այն հաճույքին, որ նրան պատճառում են: Այդպիսով, տղամարդկանց մոտ բարձրանում է ինքնագնահատականը եւ ուժգնանում սեփական հաճույքը:
5. Աշխատեք լիարժեք թուլանալ
Պետք չէ սեքսով զբաղվել, եթե անհանգստացած եք ինչ-որ խնդիրների պատճառով եւ այդ պահին զբաղված եք դրանց լուծման ուղիները փնտրելով: Համաձայն ենք, որ երբեմն դժվար է շեղվել, սակայն օրգազմ կարելի է ապրել միայն լիարժեք թուլանալու դեպքում, երբ ձեր ուղեղը գոնե ժամանակավորապես ազատ է խնդիրներից եւ ավելորդ մտքերից:
Մի մտածեք այն մասին՝ ինչպիսի տեսք ունեք, ինչ կմտածի ձեր մասին զուգընկերը, արդյոք բարձր չեք տնքում: Իրապես թուլացեք եւ վայելեք:
Առավել մանրամասն՝ Այստեղ