Բռնաբարելով սպանել է անչափահաս աղջնակին, իսկ կադրերը հրապարակել համացանցում «գլուխ գովալու» համար
ՎԻԴԵՈԱմերիկայի Սնոկոմիշա քաղաքի բնակչ 19-ամյա Բրայն Ռոբերտո Վարելան խոստովանել է, որ ալարել է 17-ամյա Էլիսա Մեի Նոսեդայի մարմինը տանել հիվանդանոց, ուստի քնել է նրա կողքին, իսկ առավոտյան հայնաբերել աղջնակին մահացած:
Աղջկա մայրը` Ջինա Պիրսոնը, գիտեր դստեր և Բրայնի հարաբերությունների մասին. նրանք երկար ժամանակ շփվել են Snapchat կայքով, ապա շարունակել իրենց հարաբերությունները իրական կյանքում. հայտնում է Buzzfeed կայքը:
Այդ շաբաթ Էլիսան գնացել էր ընկերների հետ զվարճանալու, որտեղ նաև Բրայնն էր: Վերջինն էլ աղջկան հրավիրել է իր տուն թմրանյութեր օգտագործելու: Եվ միայն երեքշաբթի օրն է նրա մայրը տեսել աղջկա դին` աղբամանում, սև պարկի մեջ փաթաթված:
Երբ աղջիկը մարիխուաննայից սկսել է թուլանալ, Բրայնը օգտվել է նրա անօգնական վիճակից և բռնաբարել: Ապա լուսանկարվել է մերկ աղջկա հետ և հրապարակել համացանցում` ընկերների մոտ գլուխ գովալու համար:
Բրայնը հիմա ձերբակալված է: Գործը հանձնվել է տեղի ոստիկանությանը. իսկ մանրամասները դեռ քննվում են: