Ռոման Բերեզովսկին հրաժեշտ տվեց ազգային հավաքականին
ՍՊՈՐՏԴարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ տվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին:
Բելառուսի հետ ընկերական խաղում լեգենդար խաղացողը մեկնարկային կազմում էր եւ խաղաց 8 րոպե: Նա ավագի թեւկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին: Նրան փոխարինեց Արսեն Բեգլարյանը:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: 41-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում:
Բերեզովսկին 19 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը՝ դառնալով հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը: