«Մայամիի իսկական տնային տնտեսուհի» հեռուստաշոուի ժամանակ այս կինն ինքն իրեն ներկայացրել է որպես սեփական ամուսնու՝ պլաստիկ վիրաբույժ Լեն Հոչսթեյնի լավագույն ստեղծագործություն:
30-ամյա Լիզ Հոչսթեյնը ցուցադրել է բժիշկ Լեն Հոչսթեյնի աշխատանքի արդյունքները:
Հագնելով փոքրիկ բիկինի՝ Լիզը ցուցադրել է այն մարմինը, որն իրեն ամուսինն է «նվիրել»:
Ռեալիթի-շոուի աստղը, ով արդեն երեք անգամ հայտնվել է Playboy-ի էջերում, չի թաքցնում այն հանգամանքը, որ մի շարք վիրաբուժական վիրահատություններ է տարել, որոնց թվում՝ ռենոպլաստիկա ու կրծքի մեծացման կրկնակի վիրահատություն:
Նրա ամուսինը իրականացրել է միայն կրծքի մեծացման վերջին վիրահատությունը:
«Երբ ես հանդիպեցի ամուսնուս հետ, ինձ մոտ հնարավորություն ստեղծվեց ուղղել այն ամենը, ինչը ինձ խանգարում էր ապրել»,- ասել է նա:
Կինը նշել է, որ շատ ժամանակ ու ջանքեր է ծախսել, որպեսզի ամուսինը համաձայնի կրծքի մեծացման վիրահատությանը, քանի որ նա պահպանողական հայացքների տեր է և տանել չի կարողանում անիմաստ վիրահատությունները:
Հիմա Լիզը հպարտանում է իրենով և լիովին երջանիկ տեսք ունի:
Առավել մանրամասն՝ Այստեղ
|