Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, բնապահպանության վարչությունների պետերի, ինչպես նաև «Երքաղլույս» և «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
 
Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով քաղաքապետին ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: Զեկուցվել է, որ կոմունալ տնտեսության և շինբարեկարգման ոլորտներում նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 95000 քմ մակերեսով հարթ և շուրջ 45000 քմ մակերեսով թեք տանիքների վերանորոգման, 1141 մուտքերի ու 166 վթարային պատշգամների նորոգման ու ամրացման, փողոցների ասֆալտապատման, մայթերի սալիկապատման ու եզրաքարերի նորոգման, մայրաքաղաքի ջրամատակարարման որակի բարելավման, թեքահարթակների կառուցման, նոր աղբամանների տեղադրման և մի շարք այլ ուղղություններով:
 
Կառուցվել և բարեկարգվել է 256 բակային տարածք, որոնք կահավորվել են մանկական խաղերով, մարզասարքերով ու զրուցատաղավարներով, որոշ տեղերում կառուցվել են նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 86 կմ երկարությամբ արտաքին լուսավորության նոր ցանց, լուսավորվել և առկա ցանցին են միացվել 193 փողոց ու բակ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի այգիներ, պուրակներ, հրապարակներ ու արձաններ:
 
 
Բնապահպանության ոլորտի առնչությամբ զեկուցվել է, որ 2017թ. մայրաքաղաքում անցկացվել և նորոգվել է 6.6 կմ ոռոգման ցանց, կառուցվել է խորքային 2 հոր, ինչի շնորհիվ 2017թ. ընթացքում ավելացված և բարելավված կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում կազմել է 2.8 հա: Ծավալային առումով զգալի աշխատանքներ են տարվել նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման բնագավառում:
 
Ըստ այդմ, Արցախում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների շուրջ 3200 ծնող հնարավորություն է ստացել այցելելու զավակներին, «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցումների սոցիալական բաղադրիչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 2799 ընտանիքի, 4234 առաջին դասարան հաճախող երեխաներ էլ ստացել են գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, իսկ ավելի քան 40400 երեխա էլ ստացել է Ամանորի մանկական նվեր-փաթեթ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել սիրիահայ ընտանիքները, տարեցներն ու սոցիալապես անապահով ընտանիքները: Նոր բնակարաններ են հանձնվել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների 4 ընտանիքների:
 
Խոսելով 2018թ. ծրագրերի մասին՝ պատասխանատուները նշել են, որ կոմունալ, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում այս տարի ևս հետևողական աշխատանքներ կտարվեն:
 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ներկայացված ոլորտների մասով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի թիմի կողմից իրականացվող ծրագրերը միտված են իրենց թափով, բովանդակությամբ ու ռիթմով նոր շունչ հաղորդելու Երևանի զարգացմանն ու գեղեցկացմանը:
 
Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է, բացի առօրյա կենցաղային հարցերից, ուշադրություն դարձնել նաև երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:
 
 
«Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած ծրագիր, որն առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնի Երևանը: Վերջին տարիներին իսկապես զգալի աշխատանք է կատարվել կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում:
 
 
Շարունակեք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում: Մենք հստակ քայլերով պետք է գնանք առաջ, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև վարչական շրջանների հետ մշտական կապի ապահովմանը՝ ընդգծելով, որ բնակչի հետ անմիջական շփման առաջին օղակը հենց վարչական շրջաններն են և նրանք առավել մոտիկից են ծանոթ քաղաքացիներին հուզող խնդիրներին:
 
 
Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական, որպեսզի Երևանի զարգացման 2018թ. ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները ևս կյանքի կոչվեն ամբողջությամբ ու ավարտվեն նախատեսված ժամկետներում:
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»
Самое популярное