Ինչ վիճակում են գտնվում ինքնահրկիզված և աչքը կորցրած քաղաքացիները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյրվածքաբանության կենտրոնում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Հակոբ Սիմիդյանն այսօր այցելել են նախօրեին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանին և Սարի թաղի դեպքերի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանին։
Փաշինյանը հայտնում է, որ Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Մանուկյանը ապաքինվում է։
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում այցելեցինք աչքը կորցրած Սայաթ Հարությունյանին և Սարիթաղի դեպերի ժամանակ վնասվածքներ ստացած ևս չորս քաղաքացու, որոնց ապաքինումը ընթանում է նորմալ։
Մյուսները դուրս էին գրվել», – հայտնում է նա։