«Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու». Անչոկը սիրահարվե՞լ է
ՎԻԴԵՈNEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:
Ավելի մանրամասն ՝ այստեղ
Մեր խորագրի այսօրվա հերոսուհին մոդել եւ դիզայներ Անչոկն է:
Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է լինեք նորաձեւության մեջ:
Շատ վաղ հասակից:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Արթուրին :) Իմ ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն է, ինչպես նաեւ՝ մենեջերը:
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
16 տարեկանում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում լինել սիրահարված:
Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:
17-ում: Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
5-րդ դասարանում:
Առաջին հիասթափությունը...
Բաժանում….
Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:
Ամենամեծ դժվարությունը եղավ այն ժամանակ, երբ ստեղծվեց «Անչոկ» բրենդը: Դա հաղթահարեցի նպատակասլացությամբ եւ կամքի ուժով:
Նկարահանվելու առաջին առաջարկը:
12 տարեկանում ստացա ֆոտոշարքի առաջարկ:
Առաջին մեծ հաջողությունը:
Սեփական հագուստիս ցուցադրությունը:
Ձեզ համար առաջնային է...
Անկեղծությունը: