Շոկային Ինտիմ-ավանդույթներ Աֆրիկայում (չափահասների համար)
ՎԻԴԵՈֆրիկյան Մալավի պետությունում մի սովորույթ է լայնորեն տարածված, որը կոչվում է «այրու մաքրում»: Այդ տարածաշրջանում դա ավանդական երևույթ է. երբ կնոջ ամուսինը մահանում է, նա պարտավոր է այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ, որը նրան կմաքրի:
Գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ եթե նորաթուխ այրին այլ տղամարդու հետ չքնի, ապա հանգուցյալը կգա կնոջ մոտ, խիստ կնայի նրան, և կինն ու իր ընտանիքը կանիծվեն:
Ընդ որում, «մաքրումը» այրիներին չի պարտադրվում: Ավանդույթն այնքան է խորացել տարածաշրջանում, որ կանայք իրենք են ձգտում «մաքրվել»: Չցանկանալով անեծքի ենթարկվել՝ այրիներն աղաչում են տղամարդկանց իրենց հետ «մաքրագործող» սեքսով զբաղվել:
Նրանց չի վախեցնում այն հանգամանքը, որ «մաքրագործումը» պետք է ընթանա առանց պահպանակի, ինչը մեծացնում է սեռավարկ ձեռք բերելու վտանգը:
Ավելին, Մալավիում «այրիների մաքրագործումը» յուրատեսակ բիզնեսի է վերածվել: Գյուղերում հայտնվել են մասնագիտացած «մաքրագործողներ», ովքեր 50 դոլար են վերցնում կանանցից «մաքրագործման» համար: Եվ դա այն երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը օրական կազմում է 1 դոլար:
Կանանց համոզել, որ հրաժարվեն մաքրագործությունից, անհնար է: Եթե նույնիսկ նրանք հրաժարվեն, հաստատ հարազատները դա չեն հասկանա:
Նյութը՝ http://kiss.am