Կլարկ Լիթլը մեծացել է Հավայան կղզիներում, և դրանով է մեծապես պայմանավորված իր ճակատագիրը: Այս կղզիների ափերին օվկիանոսը շատ մեծ ալիքներ է շպրտում, և դա է պատճառը, որ այս վայրը դարձել է իսկական Մեքքա սերֆինգիստների համար:
Սկզբում Կլարկը գրավեց ալիքները տախտակի օգնությամբ, իսկ հետո արդեն լուսանկարչական սարքը ձեռքում: Ալիքի իր առաջին լուսանկարը Կլարկը արեց կնոջ խնդրանքով: Նա այնքան էր ոգևորված ալիքների գեղեցկության մասին ամուսնու պատմություններից, որ խնդրեց նրան մի նկարով զարդարել իրենց ննջասենյակը: Կլարկը վերցրեց լուսանկարչական սարքը, սերֆինգի տախտակը և լողաց ալիքներին ընդառաջ:
Նրա լուսանկարները մեծ հաջողություն ունեցան սկզբում ընկերների, իսկ հետո նաև համաշխարհային պրոֆեսիոնալ հասարակության շրջանակներում: Կլարկ Լիթլի լուսանկարները հնարավորություն են տալիս այն մարդկանց, ովքեր հեռու են օվկիանոսից և սերֆինգից, տեսնել տարերքի գեղեցկությունը, հաճույք ստանալ լույսի և ջրի խաղերից և ունենալ այն զգացողությունները, ինչ իսկական ալիքի տիրակալները:
Ներկայացնում եմ Կլարկ Լիթլի լավագույն 20 լուսանկարները, մեկնաբանությունները` հենց հեղինակի կողմից:
«Այս նկարում, ինչպես գդալի մեջ, արտացոլված են արևը և ափեզրը…»:
«Ապակե ալիքը: Աջ մասում երևում է ֆոտոխցիկի շողքը, որը բռնել է աղջիկս»:
«Մի քանի շաբաթ անընդհատ անձրև էր գալիս, և ջուրը ավազից կարմիր էր դարձել: Երբ արևը վերջապես դուրս եկավ, ես հասկացա, որ հիանալի հնարավորություն է հրաշալի լուսանկարների համար»:
«Այս լուսանկարը արվել է 60 սմ խորությունում, մանր ալիքները ավազը քաշում են իրենց մեջ»:
«Իմ առաջին լուսանկարներից մեկը: Լուսանկարը արվել է արևածագին, դեղինի և ոսկեգույնի երանգները գալիս են ափից և ափը շրջապատող լեռներից»:
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է ալիքի արտացոլանքը ընկնում ավազի վրա և խառնվում ստվերի հետ»:
«Ափ եկած ալիքը գնում էր հետ դեպի ծով և բախվում է մեկ այլ ալիքի»:
«Ջրային կրիան ալիքի տակ, շատ մոտ էր եկել ափին»:
«Լավագույն լուսանկարները հավաքվել են Կլարկ Լիթլի գրքի 182 էջերին»:
«Ալիքների բախում, որը ես նմանեցնում եմ ձկան»:
«Փոքրիկ ալիքների` ջրի տակից արված լուսանկար, որոնք գնում են դեպի ափը»:
«Ֆոտոխցիկը կիսով չափ ջրի մեջ է` ալիքի տակ և կիսով չափ ջրից դուրս` ալիքի վրա»:
«Սպիտակ կետը` ալիքից աջ, լուսինն է»:
«Ջրի տակից արված լուսանկար: Փոքրիկ ալիքները գնում են դեպի ափը»:
«Մակընթացության ժամանակ ալիքները հարվածում են չոր ավազին և քաշում խողովակի մեջ»:
«Լուսանկարը արվել է մայրամուտից առաջ: Մութ էր, սպիտակ փրփուրը ալիքի վրա լուսավորված է ֆոտոխցիկի լույսով»:
«Լուսանկարը արվել է արևաձագին: Իմ ամենասիրած ժամանակն է աշխատելու համար»:
«Ես վայելում եմ այս ջրային ռումբերի հզորությունը և գեղեցկությունը»:
«Հիմա ես կարողանում եմ անմահացնել այսպիսի պահերը` միևնուն ժամանակ ինքս չընկնելով ալիքի տակ. բայց միշտ չէ, որ ստացվում է»: