ՔԻՉ ԱՌԱՋ ողբերգական դեպք Երևանում. ջրասուզակը «Թոխմախ գյոլից» դուրս է բերել երիտասարդ տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի լճում» քաղաքացի է ջրահեղձ եղել:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Անդրանիկ Աղաջանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը՝ բժիշկ Արշակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին մոտ 35 տարեկան տղամարդ է և նրան դուրս բերելու համար ժամանել է ջրասուզակ Ալբերտ Մարտիրոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերեց դին և դուրս բերեց:
Աղբյուրը` shamshyan.com