Ոստիկանը նկարել է, թե ինչ էր անում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող կինը. սա լկտիության գագաթնակետն է (տեսանյութ)
ՎԻԴԵՈԹմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի՝ թմրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով։ Թմրադեղերը բժշկության մեջ կիրառվող թմրաբեր ցավազրկողներն են։ Անօրինական ճանապարհով պատրաստված թմրանյութերն առողջապահության մեջ կիրառվող թմրադեղերի առավել ուժեղ և վտանգավոր տարբերակներն են։ Թմրադեղերը և քնաբերները ընդունվում են ցավազրկման և հանգստացման նպատակով։ Բոլոր թմրադեղերի և ուժեղ հանգստացնողների ընդունումն առանց դեղատոմսի համարվում է անօրինական, իսկ նրանց մի մասն ընդհանրապես դուրս չի գրվում։ Ամենահաճախ հանդիպող թմրանյութերն են մորֆինը, կոդեինը, հերոինը։ Թունամոլությունը հիվանդություն է, որն առաջանում է բոլոր այն թունավոր նյութերի և դեղամիջոցների չարաշահումից, որոնք չեն մտնում թմրանյութերի ցուցակի մեջ։