Բենզեման հաճախում է գիշերային ակումբներ, Ռոնալդուն` թանկարժեք մեքենաներ գնում. Իսկոն դժգոհ է խաղընկերներից
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալում» ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններ են:
Ինչպես հաղորդում է Diario Gol-ը` 25-ամյա Իսկոն դժգոհ է թիմում իր կարգավիճակից և չի հասկանում թիմի լիդերների պահվածքը:
Նրան հատկապես դուր չի գալիս Զինեդին Զինդանի բարիդրացիական հարաբերությունները Կրիշտիանու Ռոնալդուի, Գարեթ Բեյլի և Կարիմ Բենզեմայի հետ, որոնք կանոնավոր դուրս են գալիս խաղադաշտ:
Իսկոն այն կարծիքին է, որ այս ֆուտբոլիստների հոբբիները վատ են անդրադառնում թիմում իրենց ելույթների վրա:
Իսպանացի կիսապաշտպանը վստահ է, որ Բեյլը չափազանց շատ ժամանակ է տրամադրում գոլֆին, Բենզեման հաճախ է գնում գիշերային ակումբներ, իսկ Ռոնալդուն ավելի շատ զբաղված է ճանապարհորդություններով, թանկարժեք մեքենաներ գնելով և հայրական պարտահանությունները կատարելով:
Մյուս ֆուտբոլիստը, որից դժգոհ է Իսկոն, Ռաֆայել Վարանն է: Ֆրանսիացի պաշտպանը հաճախ է խախտում ռեժիմը` ուղիղ հեռարձակմամբ բասկետբոլ նայելու համար:
Առավել մանրամասն՝ այստեղ