Ջիգարխանյանի նախկին կանայք տուրուդմփոց են սարքել հեռուստաեթերի ժամանակ
ՎԻԴԵՈ
«Թող խոսեն» հաղորդման հերթական թողարկման թեման կրկին դարձել է Արմեն Ջիգարխանյանի աղմկահարույց ապահարզանը։ Ստուդիա էին եկել նրա երկու նախկին կանայք։
Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան և Տատյանա Վլասովան առաջին անգամ էին դեմ առ դեմ հանդիպում։ Կանայք սկսել են միմյանց վիրավորել և հանդիսատեսի առջև լեզվակռիվ անել։ Վլասովան համոզված է, որ դաշնակահարուհին գողացել է իր ամուսնուն։
«Ոչ, չեմ կարող ներել նման բաները։ Ինչու պետք է ներեմ, այն բանի համար, որ կյանքիս վերջում միայնա՞կ եմ մնացել»,– հայտարարել է Վլասովան։ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ի պատասխան հայտարարել է, որ Ջիգարխանյանը իրեն միայնակ է զգացել. Տատյանա Սերգեևնան մեկնել է Նահանգներ և լքել է ամուսնուն։
Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան որոշել է նաև արդարանալ՝ մեղադրելով Վլասովային երկերեսության մեջ. «Եվ դա այն կինն է ասում, որ արտամուսնական կապից երեխա է ունեցել, թողել է նրան մանուկ հասակում և փախել է Արմեն Բորիսովիչի հետ»։
Հաղորդման վերջում հաղորդավար Դմիտրի Բորիսովը հայտարարել է, որ չնայած բոլոր տարբերություններին, Ջիգարխանյանի երկու կանայք ինչ որ ընդհանուր բան ունեն. Տատյանա Սերգեևնայից բաժանվելուց հետո Ջիգարխանյանը մեղադրում էր նրան այն բանում, որ վերջինս յուրացրել է իր փողերը և անշարժ գույքը։ Կանայք խոստովանել են, որ այս մասով իրենց կենսագրություններն իրոք նման են։ Սա թերևս հաղորդման միակ մասն էր, երբ Վլասովան և Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան համաձայն էին իրար հետ։
Առավել մանրամասն՝ Այստեղ