Բրոկոլի՝ բնական միջոց շաքարախտի դեմ
ՎԻԴԵՈՇվեդ բժիշկները պնդում են, որ շաքարախտով հիվանդները պետք է օգտագործեն բրոկոլի տեսակի կաղամբ: Այն պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին E, A և C, հակաօքսիդանտներ և կալցիում:
Շվեդ գիտնականները համոզված են, որ շաքարախտի դեպքում չափազանց օգտակար է բրոկոլին ամենօրյա սննդակարգի մեջ ընդգրկելը: Շաքարախտը, ինչպես հայտնի է, հինգ անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակությունից վնասվում են անոթները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բրոկոլիի մեջ առկա սուլֆորաֆանը օրգանիզմում խթանում է բիոքիմիական ռեակցիաների դեպքում կատալիզատորի դեր կատարող էնզիմի` հատուկ սպիտակուցների առաջացումը, որոնք արյունատար համակարգը պաշտպանում են և նվազեցնում են անոթների համար քայքայիչ մոլեկուլների քանակը: