Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Աջափնյակի բնակիչը պետք է վստահ լինի, որ, մտնելով վարչական շրջանի աշխատակազմ, կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին՝ Արտավազդ Սարգսյանը նշել է, որ 2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված վարչական շրջանի բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցներում, գեղագիտական կենտրոններում ու գրադարաններում: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքներ են տարվել վարչական շրջանի մանկապարտեզների և դպրոցների նորոգման ու բակերի բարեկարգման ուղղությամբ: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է նաև Սիլիկյան թաղամասում անցկացված ոռոգման նոր ցանցը, որը թաղամասի բնակիչների համար տասնամյակների խնդիր է եղել: Արտավազդ Սարգսյանն իր զեկույցում նաև անդրադարձել է 2017թ. տարեվերջին 16-րդ թաղամասում վերսկսված բազմաբնակարան շենքերի գազիֆիկացմանը, որի շրջանակում ևս 5 շենքի 600 բնակարան կապահովվի բնական գազով: Որպես վարչական շրջանի ներդրումային գրավչության հավաստում՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը նշել է նախորդ տարի ավարտված հյուրանոցային երկու նոր համալիրների կառուցման աշխատանքները, որոնք, ըստ Արտավազդ Սարգսյանի, լրացուցիչ խթան կհանդիսանան մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման համար: 
Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ, համայնքային ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի, հետևողական քայլեր են ձեռնարկվելու նաև մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցության ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: 
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորեն ընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Անշուշտ, կշարունակվեն ընթացիկ բոլոր ծրագրերը, որոնց զուգահեռ կիրականացվեն նաև վթարային շենքերի ամրացման ու 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչների վերաբնակեցման ու բազմաբնակարան նոր շենքի կառուցման ուղղություններով: Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ էլ արդեն իսկ ունենք որոշակի պայմանավորվածություններ, որոնց շնորհիվ վարչական շրջանում կունենանք զգալի աշխուժացում», - նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Աջափնյակ վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը միտված աշխատանքների վրա.
«Բնակիչների հետ ամենօրյա կապի ապահովումն ու ամրապնդումը մշտապես դիտարկեք որպես առաջնահերթություն: Աջափնյակի բնակիչը պետք է վստահ լինի, որ, մտնելով վարչական շրջանի աշխատակազմ, կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ: Եթե անգամ կան խնդիրներ, որոնք մեր լիազորությունների շրջանակում չեն, ապա մեր թիմի յուրաքանչյուր անդամ պետք է կապող օղակ հանդիսանա բնակիչների ու մեր գործընկեր կառույցների միջև, որպեսզի մեր համաքաղաքացիներին հուզող հարցերը չմնան անպատասխան: Մենք մեր հետևողականությամբ ու հոգատարությամբ պետք է ապացուցենք մեր նվիրումը Երևանի ու երևանցիների հանդեպ», - նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումը: 
«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Այս հարցում վարչական շրջանները նույնպես շատ անելիքներ ունեն: Դուք ևս ձեր հերթին մասնավոր հատվածին պետք է ներկայացնեք այն առաջնահերթությունները, որոնք պահանջված են բնակիչների կողմից ու կարող են հետաքրքրություն առաջացնել», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ամենօրյա հետևողական աշխատանքներ տանել 2018թ. նախատեսված ծրագրերը ևս ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երևանի զարգացման ու քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ միջավայրի ապահովման հարցում: 
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերումներով և անել հնարավորը՝ դրանք ավելացնելու համար:

В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»
Самое популярное