ՔԻՉ ԱՌԱՋ կրակոցներ Գյումրիում. ի՞նչ կապ ունի զորամասից փախած ռուս զինվորականը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸArmLur.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան վաղ` լուսադեմին, Գյումրիում կրակոցներ են հնչել:
Արդեն ժամը 09.00-ի մոտ հայտնի է դարձել, որ Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկից ռուս զինվորական է փախել իրեն ամրակցված զենքով:
Գյումրու մի շարք հիմնարկությունների, դեղատների եւ հանրային սպասարկման օբյեկտների աշխատողներին հատուկ զգուշացվել է այդ մասին եւ ցույց տրվել փախած զինվորականի լուսանկարը:
Մանրամասները ճշտվում են: