20 բան, որ կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր երկար ժամանակ է` հարաբերությունների մեջ են. PHOTO
ՖՈՏՈԴուք ձեր զուգընկերոջից գաղտնիքներ չունե՞ք։ Նա գիտի ձեր դպրոցական տարիների մականունը, զուգագուլպաների համարը։ Այդպես լինում է, երբ երկար ժամանակ հարաբերությունների մեջ են լինում։
1. Գազ բաց թողնել սիրելի մարդու ներկայությամբ։ Դա սեր խոստովանելու մեթոդ է. չէ՞ որ նա ամենամտերիմ մարդն է, ում կարելի է լիովին վստահել։
2. Ձեր սիրելին զարթուցիչ է միացնում ամեն 5 րոպեն մեկ, երբ պետք է շուտ արթնանա։ Ավելի երկար քնել չեք կարողանա։
3. Դուք իրար տարօրինակ սելֆիներ եք ուղարկում, նույնիսկ եթե մի տան տարբեր սենյակներում եք։
4. Օգտագործում եք սիրելիի կոսմետիկ միջոցները՝ հուսալով, որ նա չի իմանա։
5. Մեկ րոպե անց վերադառնում եք տուն, որ անեք այն, ինչ մոռացել եք՝ համբուրեք սիրելիին։
6. Ծով ժամանակ եք ծախսում հասկանալու համար, թե ինչ է լինելու ընթրիքին.
- Դու որոշի, ինձ համար մեկ է։
- Ամեն ինչ կուտեմ՝ բացի փլավից ու բորշչից»։
7. Ուզում եք հեռուստացույցի առաջ երեկո անցկացնել, բայց քնում եք՝ ողջ ժամանակը ծախսելով միայն ֆիլմի որոնումների վրա։
8. Սիրելիի հեռախոսին SMS եք գրում զուգարանից, որ ձեզ թուղթ է հարկավոր։
9. Կռիվ եք անում, թե ինչպես է պետք ներքնազգեստը ճիշտ դասավորել դարակներում։
10. Նյարդայնանում եք, երբ զուգընկերն ուտելիս սկսում է ճպճպացնել։
11. Միանգամից հանում եք շապիկն ու կրծկալը, հենց հասնում եք տուն։ Հարմարավետությունն առաջնահերթ է։
12. Զուգընկերոջ ներկայությամբ ձևացնում եք, թե ֆիլմն առաջին անգամ եք դիտում։
13. Կռիվ եք անում ատամի մածուկը ճիշտ հանելու համար։
14. Ֆիլմի կեսից մտնում եք խոհանոց մի բան ուտելու ու վերադառնում եք՝ սիրելիին բարկացնելով՝ «Ի՞նչ եմ բաց թողել», «Ինչու՞ մեռավ գլխավոր հերոսը»։
15. Թեժ կռվից հետո սկսում է ոչ պակաս թեժ սեքսը։
16. Մշտապես ստիպված եք լինում նրա հետևից լույսերն անջատել
17. Մինչ զուգընկերը լոգանք է ընդունում, դուք զուգարանակոնքին նստած պատմում եք օրվա պլանների մասին ու չեք ամաչում։
18. Ուտում եք մեկդ մյուսի թողածը։
19. Հոտոտում եք մեկդ մյուսի հագուստը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք լվանալու կարիք չկա։
20. Եվ վերջապես, զվարճալի պար եք պարում մեկդ մյուսի համար, որովհետև գիտեք՝ ավելի լավ հանդիսատես դժվար է գտնել։