Խառնեք այս 2 բաղադրիչները և հրաժեշտ տվեք դեմքի սև կետերին
ՎԻԴԵՈՍև կետերը կամ ինչպես ընդունված է այն անվանել կոմեդոնները բավականին տարածված մաշկային խնդիր են։ Դրանք սև են, քանի որ պարունակում են օքսիդացված մելանին։ Դա մի պիգմենտ է , որը արտադրում են մաշկի բջիջները։
Կոմեդոնները հայտնվում են, հատկապես եթե արտադրվում են չափից շատ քանակությամբ մազերի յուղեր։ Հաճախ նրանք լինում են սեռական հասունության տարիքում, կամ այլ հորմոնալ փոփոխությունների դեպքում։ «Սև կետերի» դեմ ամենալավ միջոցներից մեկը համարվում է կաթով և մշկընկույզով պատրաստված միջոցը։
Կաթը պարունակում է կաթնաթթու, որը վերացնում է մաշկի մահացած բջիջները, իսկ մշկընկույզը ունի մաքրող հատկություն, որը օգնում է հեռացնել սև կետերը։ Արդյունքում մաշկը կլինի փափուկ և էլաստիկ։
Ձեզ հարկավոր է՝
• 1 ճաշի գդալ մշկընկույզի փոշի,
• կաթ
Պատրաստումը և կիրառումը՝
Ավելացրեք կաթը ընկույզի փոշու վրա, միատարր զանգված ստանալու համար։ Սկրաբը օգտագործելուց առաջ լվացեք դեմքը ջրով, չորացրեք դեմքը և շրջանաձև շարժումներով քսեք սկրաբը՝ հատկապես ուշադրություն դարձրեք քթին և կզակին, քանի որ հենց այստեղ են սովորաբար կուտակվում սև կետերը։ Շարժումները պետք է լինեն փափուկ, որպեսզի դուք չվնասեք մաշկը։ Մերսեք դեմքը մոտավոր 3-5 րոպե, իսկ հետո լվացեք ջրով։ Այս բաղադրատոմսը օգտագործելուց առաջ, համոզվեք, որ դուք չունեք ալերգիա այս բաղադրիչներից:
Նյութ՝ lraber.info-ի