Ինչպես գտնել երկրորդ կեսին. 5 գործնական խորհուրդ
ՎԻԴԵՈ
Անկասկած դուք արդեն բազմաթիվ անգամ մտածել եք, արդյո՞ք այս կամ այն երիտասարդը համապատասխանում է ձեզ:
Կարելի է անցկացնել բազմաթիվ հոգեբանական ուսումնասիրություններ, խորհրդակցել ընկերուհիների հետ, լսել սրտի թելարանքին և այլն: Սակայն կարելի է նաև փորձել սովորել տղամարդուն ճանաչել 10 րոպեում և այլևս հարցեր չտալ, թե ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին: Ներկայացնում ենք մի քանի դիտարկում, որոնք ձեզ կօգնեն չսխալվել տղամարդու ընտրության հարցում:
Ինչպե՞ս ճանաչել տղամարդուն 10 րոպեի ընթացքում:
1. Փողեր
Ինքնավստահ և պատվախնդիր մարդը սովորաբար վճարում է բանկային քարտով. Նա արդեն հասել է իր ֆինանսական նպատակներին և այժմ վայելում է իր կարգավիճակը: Տղամարդը, ով վճարում է կանխիկ, որպես կանոն, ինքնագոհ է և անկախ: Իսկ դատակ դրամապանակով տղամարդը, ով խուսափում է իր փոխարեն վճարելուց, սովորաբար փնտրում է այնպիսի երկրորդ կեսի, ով ինքը հոգ կտանի իր մասին: Համաձայնեք, վերջինիս չի կարելի մտցնել համակրելի տղամարդկանց ցուցակ:
2. Սովորություններ
Տղամարդու սովորությունները նրա անհատականությունը բացահայտող բանալին են: Օրինակ, ծխողները հաճախ են տագնապներ ունենում և անհանգստանում մանրուքների համար` փորձելով ծխախոտով քողարկել իրենց նյարդայնությունը: Հազվադեպ ծխողներ կարող են ունենալ կամքի այնպիսի ուժ, որպեսզի թողնեն այդ վնասակար սովորությունը:
Խմող տղամարդիկ ալկոհոլով փորձում են քողարկել իրենց անվստահությունը կամ բացասական մտքերը, որոնցից նրանք անհաջող կերպով փորձում են ազատվել:
Խաղացող տղամարդիկ սիրում են ռիսկի դիմել, սակայն 99% նրանց ռիսկն արդարացված չէ։ Բացի այդ ազարտային խաղերն ադրենալինային թմրամոլության դրսևորումներից է, այդ իսկ պատճառով զգույշ եզեք մնան մարդկանցից` նրանք կարող են ծախսել և ձեր փողերը։
3. Ընկերները
Ցանկանո՞ւմ եք առանց սխալվելու ձեր երկրորդ կեսին ընտրել։ Այդ դեպքում ուշադրություն դարձրեք տղայի ընկերների վրա։ Տղամարդը, ով կապ է պաշտպանում իր մանկության ընկերների հետ, սենտիմենտալ է և նվիրված։ Բացասականն այն է, որ նա վատ է հարմարվում փոփոխություններին։ Դրական կողմ այն է, որ, եթե դուք շահեք նրա վստահությունը, ապա նա հավերժ կդառնա ձերը։
Ընկերական լայն շրջապատով տղամարդիկ (համալսարան, աշխատանք, մարզասրահ և այլն) ավելի հարմարվող են փոփոխություններին և ցանկացած սոցիալական միջավայրում իրենց զգում են ինչպես ձուկը՝ ջրում։
4. Սպորտ
Տղամարդկանց մեծ մասը սիրում է սպորտը, և հենց նրանց սիրած մարզաձևը կօգնի ձեզ հասկանալ հարաբերություններում տղամարդկանց հոգեբանությունը։ Տղամարդիկ, ովքեր սիրում են թիմային խաղաձևերը, աշխատում են բաց չթողնել սիրելի թիմի և ոչ մի խաղ, քանի որ մրցակցության ոգին նրանց արյան մեջ է։ Այդ իսկ պատճառով՝ պատրաստ եղեք սպորտային խաղերի սեզոնին ավելի պակաս տղամարդկային ուշադրության։
Տղամարդիկ, ովքեր սիրում են անհատական սպորտաձևերը (վազք, հեծանվային սպորտ, լող, բոքս), որպես կանոն, անկախ են և երբեմն կարիք են ունենում առանձին ժամանցի։
Իսկ ովքե՞ր են այն հազվագյուտ տղաները, ովքեր սպորտով չեն հետաքրքրվում։ Կոչենք նրանց մտածողներ, ովքեր միևնույն ժամանակ նաև զգացմունքային են։
5. Հաղորդակցվելու եղանակը
Տղամարդու մասին կարելի է դատել ձեզ հետ նրա հաղորդակցվելու եղանակից։ Ինչպե՞ս հասկանալ տղամարդուն, ում ավելի հեշտ է էլեկտրոնային նամակ կամ sms հաղորդագրություն ուղարկել, քան զանգել։ Հնարավոր է, նրան ժամանակ է հարկավոր բառեր գտնելու համար։ Իսկ միգուցե նրա հետ կապի մեջ է մեկ այլ կին, ով չպետք է լսի ձեր հեռախոսային խոսակցությունները։ Բացի այդ, եթե մարդը ձեզ հեղեղում է էլեկտրոնային նամակներով, նշանակում է նա ավելի շատ ուշադրության կարիք ունի, քան կարող եք նրան տրամադրել։
Զգուշացեք այն տղամարդկանցից, ովքեր զանգերին չեն պատասխանում և փոխարենը sms-ով պատասխանում են «չեմ կարող խոսել» կամ «հետո կզանգեմ»։ Լինում են, իհարկե, աշխատանքայի պահեր, երբ հնարավորություն չկա խոսելու, սակայն ոչ հաճախ և ոչ 18.00-ից հետո։
Եթե տղամարդը կապի բոլոր միջոցներից ընտրում է հեռախոսազրույցը, դա ցույց է տալիս, որ նա բաց է և չի վախենում լուրջ հարաբերություններից։