Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Դովլաթյան. «Դավիթը շատ խիստ ու խանդոտ է, բայց դա ինձ հաճելի է»

ՎԻԴԵՈ
Մանրամասն՝Lraber.info



Երգչուհի Աննա Դովլաթյանը մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Նա եկավ փոխարինելու դերասանուհի Օվսաննա Մինասյանին։ Աննան օրերս նկարահանվել է BlogNews-ի նոր ֆոտոշարքում, որի թեման աղջիկներիս համար խիստ ակտուալ է:) Հանդիպման սպասված հրավեր, իսկական խառնաշփոթ հանդիպումից առաջ և իդեալական տեսք՝ սիրելիի հետ հանդիպման ժամանակ։) Ֆոտոշարքի երկրորդ մասում Աննային լուսանկարել ենք սիրելիի՝ մոդել, դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Թեև զույգը չի խոսում անձնական կյանքի մասին, Աննան BlogNews-ի հետ զրույցում բավականին անկեղծ էր ու մի շարք բացահայտումներ է արել մեր ընթերցողների համար:)

- Աննա, մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում ես «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Դերասանական ոլորտում սա առաջին փորձդ է, ըստ քեզ, ինչպե՞ս է ստացվում։

- Ես միշտ շատ խիստ եմ իմ նկատմամբ։ Շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի արդյունքը գոհացնող լինի։ Ռեժիսորներն ու դերասաններն ինձ շատ են օգնում։ Ինձ համար հիմա 2 խնդիր կա՝ տեքստը հիշելն ու դերասանական  խաղը, փորձի հետ դա հեշտանում է։ Դրական կարծիքներ շատ եմ լսում, սակայն հասկանում եմ, որ պետք է շատ աշխատեմ, որպեսզի հասնեմ մի կետի, որ գոնե մի քիչ դուր գա ինձ։

Հոգուս խորքում միշտ ցանկացել եմ, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ներկայանամ որպես դերասանուհի։ Դա անհասանելի մի բան է թվացել ինձ։ Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ Կարծում եմ՝ երգ կատարելիս էլ մի փոքր դերասանություն է պետք. չէ՞ որ ամեն երգ մի պատմություն է։ Երբ մոտ ես լինում արվեստին, մեջդ դերասանական շնորհք էլ է թաքնված լինում։

-Սերիալները մեծ մասսայականություն են վայելում։ Դու ակտիվ գործունեություն ծավալող երգչուհի չես եղել և չի կարելի ասել, թե ամբողջ Հայաստանը ճանաչել է քեզ։ Սերիալում նկարահանվելուց հետո ճանաչելիությունդ մեծացե՞լ է։

-Որոշ չափով այո, զգում  եմ, որ համեմատաբար ավելի շատ են ճանաչում ինձ, սակայն ես երբեք չեմ վազել նրան, որ ինձ ավելի շատ ճանաչեն։ Թող ես որակով մի բան անեմ, թող քիչ մարդ տեսնի դա։

-Մասագիտական գործունեության մեջ ո՞ւմ խորհուրդներն ես ընդունում։

-Խորհուրդների առումով միշտ մայրիկս է կողքիս։ Ռեժիսորին եմ լսում։ Ինձ շատ խորհուրդներ է տալիս նաև Դավիթը։ Նա շատ ավելի մեծ փորձ ունի, քան ես և երբեք սխալ խորհուրդ չի տալիս։ Ամեն տեղ իմ կողքին է։

-Ինչպես նկատել եմ, Դավիթը բավականին խանդոտ ու խիստ է։

-Քանի որ նա շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում շոու բիզնեսում, շատ զգույշ է, ես՝ նույնպես։ Շատերը նրան այդպիսին չեն պատկերացնում, սակայն իսկապես այդպես է։ Դավիթն ամեն հարցում օգնում է ինձ, հասկանում, բայց հայկական մենթալիտետ ունի, չափից շատ խիստ ու խանդոտ է։ Ես դա գնահատում եմ իր մեջ, ինձ դա հաճելի է, որովհետև զգում եմ, որ կողքիս հասուն տղամարդ է, ով մատների արանքով չի նայում ինձ հետ կապված հարցերին։

-Դու է՞լ ես խանդոտ։

-Չէ։ Կարծում եմ՝ շատ ավելի բարդ կլիներ, եթե ես էլ իր պես լինեի, չէ՞ որ մեկը պետք է զիջող լինի։

-Զույգերի մոտ միշտ էլ լինում են վեճեր, դա բնականոն բան է։ Դուք երկար ժամանակ եք միասին, եղե՞լ են անկումային փուլեր, վեճեր։

-Չէ, այդպիսի բան իրոք չի եղել։ Ամենաերկար վեճը 1 շաբաթ է տևել, ու դա իրոք շատ էր, կարծես  մեկ տարի անցած լիներ։

-Ո՞վ արեց առաջին քայլը։

-Նա, թեև ես էի մեղավոր։ Դա բնական բան է, պետք է երկուսն էլ զիջող լինեն, չի կարելի պրոբլեմը միշտ մի մարդու  վրա բարդել։

-Ամեն դեպքում, ո՞վ է ավելի զիջող։

-Նայած ինչ առումով, որովհետև ինձ հետ էլ է բարդ։ Ես՝ որպես աղջիկ, փորձում եմ իրեն չնեղացնել, բայց երբեմն սխալվում եմ։ Շատ դեպքերում Դավիթն էլ է զիջում, ներում։ Լինում են բաներ, որոնք իրեն դուր չեն գալիս, սակայն զիջում է, որպեսզի ես ուրախանամ։

-Ավելի քան 3 տարի է, ինչ դու և Դավիթը միասին եք։ Ի՞նչ է փոխվել քո կյանքում նրա հայտնվելուց հետո։

-Ամեն ինչ ավելի գունավոր է դարձել։ Չգիտեմ, ինչ կլիներ եթե ինքը չլիներ իմ կողքին։ Թեև ես սիրում եմ Երևանը, հնարավոր է, որ հիմա Ռուսաստանում լինեի։

-Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։

-Համերգի ժամանակ կուլիսներում նա ինձ մոտեցավ, երգից խոսեց, հետո սկսեցինք շփվել ու ամեն ինչ տաքացավ։

-Դա սեր էր առաջին հայացքի՞ց։

-Իմ զգացմունքը հետո առաջացավ՝ իր վերաբերմունքից։ Իր մոտ չգիտեմ... նա ինձ մոտեցել էր որպես աղջկա, ում արտաքնապես հավանել էր։ Առաջին հայացքից նա չի պատկերացրել՝ ինչպիսին եմ ես։ Հետո, երբ ճանաչեց որպես ավելի տնական աղջիկ, երեխայի պես, ամեն բան խորացավ։ Ես շատ տնակյաց եմ, կարծում եմ, հենց դա իմ մեջ գրավեց Դավթին։ Ինքն ինձ երեխայի պես է սիրում։

-Հանդիպման գնալիս հաճա՞խ ես այնպիսի խառնաշփոթի մեջ ընկնում, ինչպես մեր ֆոտոշարքի դեպքում։)

- Առաջին հանդիպումից առաջ այո, այդպես էր, անհանգստանում էի, սակայն, առհասարակ, ես շատ ավելի հասարակ եմ, սպորտային հագուկապով։ Ես այս ոճում բեմում եմ լինում։

- Նշեցիր, որ դու տնակյաց ես։ Ժամանցի ի՞նչ տարբերակներ ունեք դու և Դավիթը։

-Մենք երբեք չենք ձգտում գլամուրային տեղեր գնալ։ Շատ հեռու ենք նման բաներից։ Երբ առիթ է լինում, նախընտրում ենք ինչ-որ տաքուկ անկյուն գնալ՝ նեղ շրջապատով։

- Առաջիկայում նախատեսո՞ւմ եք օրինականացնել հարաբերությունները։

-Ամեն ինչ գնում է դեպի դա, սակայն այս պահին կոնկրետ որևէ բան ասել չեմ կարող։

-Երջանի՞կ ես նրա կողքին։

-Այո, շատ։ Շատ դժվար է ճիշտ մարդու հանդիպել։ Երբ արդեն ունես այդ լավը, պետք է ուղղակի շնորհակալ լինես։ Ես շատ հանգիստ եմ իր կողքին, քանի որ երբեք ինձ սխալ ճանապարհով չի տանի։ Նա շատ վստահելի է։

-Դու Ռուսաստանում ես մեծացել, հաճախ ավելի համարձակ հագուստով ես ներկայանում, շատերը կարծում են, որ դու ազատ աղջիկ ես։ Սակայն քեզ հետ շփվելիս պարզ է դառնում, որ ամենևին էլ այդպիսին չես։ Դավի՞թն է սահմանափակել քո ազատությունը, թե միշտ էլ այդպիսին ես եղել։

-Չէ։ Էկրանից ու իրական կյանքում ես շատ տարբեր եմ։ Երբեք չեմ սիրել չափից շատ ազատությունը։ Մարդիկ պատկերացնում են, որ եթե դրսից ես, պետք է ազատ լինես, սակայն երբ դու մեծանում ես այլ երկրում, ծնողներդ շատ ավելի զգույշ ու փակ են  լինում։ Ես միշտ գնահատել եմ համեստությունը։

Շոու բիզնեսում ազատությունն ավելի շատ է. ինչքան  համեստ ես, այդքան շատ բաներից կզրկվես ու հետ կմնաս։ Սակայն ավելի լավ է դու դանդաղ առաջ գնաս, բայց քեզ հարգեն։

-Ամեն դեպքում Ռուսաստանում մեծացած մարդիկ դժվար են համակերպվում հայաստանյան կյանքին։ Ընտանիքդ շարունակում է Ռուսաստանում բնակվել, բայց դու որոշեցիր վերադառնալ։ Ինչո՞ւ, ադապտացիան հե՞շտ էր։

-Ընդհակառակը, ինձ համար այնտեղ էր դժվար։ Մանկությունս դժվար էր, քանի որ 4-5 անգամ դպրոց եմ փոխել, իսկ դա հոգեբանորեն շատ բարդ է երեխայի համար։ Ես շփվող եմ, սակայն երբ գնացինք Ռուսաստան, այդքան էլ լավ չէի տիրապետում ռուսերենին, ինչն էլ դարձավ առաջին խնդիրը։ Երբ արդեն պետք է ընդունվեի համալսարան, եկա Հայաստան։ Ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում։ Երևանը փոքր է, Մոսկվայում շատ ավելի վտանգավոր է։ Այստեղ բարդ է միայն այն, որ ծնողներս կողքիս չեն։ Որքան էլ իրենք են պարբերաբար գալիս, ես եմ գնում իրենց մոտ, շատ դժվար է։

-Ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։

-Շատ դժվար, սակայն հանգիստ էին այն առումով, որ տատիկս դեռ ողջ էր, գալիս էի իր մոտ՝ մեր տուն։ Ուղղակի հայրս միշտ դեմ է եղել, որ երգեմ, և դա լինի պատճառը, որ գամ Հայաստան։ Մայրս միշտ ցանկացել է, որ գնամ այս ճանապարով, բայց մեր ընտանիքում հայրս է որոշում ամեն բան։ Նա խիստ մարդ է, որքան էլ հպարտանա, երբեք ցույց չի տա։ Ես միշտ կոտրվել եմ դրանից։ Չեմ ուզի, որ ինչ-որ երեխա զգա դա։ Երբեք չեմ մոռանա, 9-10 տարեկան էի, ուրախ-ուրախ եկա տուն, ասացի, որ լսողությունս ստուգել են, ասել են՝ լավ է, ընդունվել եմ երաժշտական դպրոց։ Հայրս ասաց՝ ոչ մի տեղ չես գնա։ Թեև փոքր էի, բայց դա էնպիսի հետք է թողել իմ մեջ, որ մինչև հիմա հիշում եմ (այս մասին հիշելիս Աննան սկսեց արտասվել, հեղ.)։

-Զարմանալի է, բոլորը կարծում են, որ դու հայրիկիդ ֆինանսական օգնությամբ ես նկարահանում տեսահոլովակներդ, քանի որ հայկական շոու բիզնեսում եթե խնջույքների ժամանակ չես երգում, չես կարող խոսել որևէ շահույթի մասին։ Որպես երգչուհի՝ դու չունես կայուն աշխատանք, առաջին անգամ ես նկարահանվում սերիալում, որը կարող է շահույթ ապահովել քեզ համար։ Եթե հայրդ դեմ է կարիերայիդ, ի՞նչ միջոցներով ես նկարահանում տեսահոլովակներդ։

-Ես չեմ կարող ուրանալ, նա ինձ շատ է օգնել այդ առումով։ Ինքն է ինձ ֆինանասապես աջակցել։ Ինչու չէ, ես մինչև հիմա կախման մեջ եմ նրանից։ Դա ամոթալի բան չէ։ Յուրաքանչյուր տարիքում մենք բոլորս էլ կախված ենք մեր ծնողներից։

Դու չես կարող գումար աշխատել, եթե ինչ-որ տեղ չես երգում։ Երբեմն  լինում են կորպորատիվներ, որոնց մասնակցում եմ, սակայն ուշ-ուշ։ Շատ տեղեր կան, որտեղ Դավիթը թույլ չի տալիս գնամ։

Գիտես, եթե ես երեխա ունենամ, չեմ ցանկանա, որ նա լինի այս ոլորտում։ Ճիշտ է, որ ծնողները երեխաներին հեռու են պահում այս ամենից։  

-Հայրդ էլ է փորձել քեզ հեռու պահել, ու դու նշում ես, որ դա քեզ շատ է կոտրել, միևնույն ժամանակ, կարծում ես, որ ճի՞շտ է երեխային արգելել ինչ-որ բան։

-Դա մի կողմից լավ է, մյուս  կողմից՝ վատ։ Ինքը ծնողի աչքով էր նայում ու անլուրջ էր վերաբերում դրան։ Մի կողմից շատ լավ է, որ ինքը խիստ է եղել։ Դաստիրակության առումով շատ շնորհակալ եմ։

Եթե ես կարողանամ շատ փափուկ ձևով երեխայիս հետ պահել այս ոլորտից, կանեմ, եթե ոչ, կթողնեմ իր ընտրությանը։

-Հիմա է՞լ է անլուրջ ընդունում կարիերադ։

-Հիմա չէ, արդեն տեսնում է, որ որոշ չափով կայանում եմ։ Եթե մի բան քեզ երջանկացնում է և ուզում ես անել, ոչ ոք չի կարող դրա դեմն առնել։ Դու վատ բան չես անում։

-Մեր նախորդ զրույցում ասացիր, որ նախատեսում ես հայերեն երգ ունենալ։ Ի՞նչ փուլում են աշխատանքները։

-Շատ եմ խոսել այդ մասին, սակայն միշտ ձգձգվել է։ Հիմա արդեն ավելի հանգիստ եմ, քանի որ երգը կա, երաժշտությունը ես եմ գրել, տեքստը՝ Վարդան Սմբատյանը, այժմ  գործիքավորման փուլում է։ Պետք է զուգերգ լինի, սակայն դեռ պարզ չէ՝ ում հետ։

  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»В США начали масштабное расследование в отношении Microsoft Погода в Армении В Армении утвержден порядок возврата приобретенных путем контрольной закупки товаров Путин пригласил руководителей стран ОДКБ в Москву Президент Польши: Рассматриваем вопрос увеличения числа своих представителей в миссии ЕС в Армении И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции
Самое популярное