Ինչի՞ց են գայթակղվում տղամարդիկ
ՎԻԴԵՈԳրավիչ լինելը յուրաքանչյուր կնոջ հնարավորությունների սամաններում է. շատերին դա տրվում է անգամ ենթագիտակցորեն: Այն ամենը, ինչ կանայք ներդնում են «դուր գալու արվեստում», հաճախ բաղկացած է մի քանի պարզ կանոններից: Եվ այսպես, ինչի՞ց է հյուսվում գրավչության ոստայնը, որտեղ չի կարող երկու ոտքով չհայտնվել փնտրված տղամարդը…
Բարյացակամություն. Քնքուշ, քաղցր ժպիտն է, որ առաջին հերթին չի վրիպում տղամարդու աչքից:
«Կրակոցներ» աչքերով. Գայթակղության այս գաղտնիքն այնքան հին է, ինչքան աշխարհը, բայց չսպառված, ինչպես աշխարհը… Այդ «կրակոցներին» զոհ գնացած քանի~ տղամարդ է բանաստեղծ դարձել:
Եղեք նա, ով եք. Ուրիշների դերերի մեջ մի’ մտեք. չէ՞ որ Ձեր սեփականը շատ ավելի հետաքրքիր է:
Հումորի զգացումը. Տղամարդն առավել հանգիստ ու «հարմարավետ» է զգում այն կնոջ ներկայությամբ, որը կարողանում է գնահատել նրա սրամտությունը:
Հոգատար վերաբերմունք. Տղամարդիկ կանանցից պակաս չեն զգում հոգատարության կարիք: Ամենայն անկեղծությամբ հետաքրքրվե’ք նրանով, եւ դա նրա մեջ եւս ցանկություն կառաջացնի Ձեզնով հետաքրքրվելու, ավելի մոտից ծանոթանալու:
Ինտրիգ. Կարիք չկա Ձեր կյանքում վերջապես հայտնված «իդեալական» տղամարդուն պատմել անձնական կյանքի մանրամասներ. աշխատե’ք երկար մնալ խորհրդավորության վարագույրի ետեւում:
Շարունակությունը ՝ այստեղ