Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինքնասիրության» պատճառով զինվորը զորացրվելուց 27 օր առաջ նռնակ է պայթեցրել «բլինդաժում»՝ ծանր վիրավորելով 8 զինվորի

ՎԻԴԵՈ

Շարունակությունը ՝ այստեղ 

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Արթուր Դ.-ի ու նրա  ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է 2 տարուց ավելի: Տևական ժամանակ է՝ գործով բերված բողոքների քննությունը ընթանում է վերաքննիչ դատարանում:

Պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն 2013 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 29-ը նշանակված է եղել մարտական հերթապահության, եղել է հենակետի պատասխանատու:

Նոյեմբերի 16-ին մարտական դիրքում համածառայակիցների կողմից նա ծեծի է ենթարկվել և դրա համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, տասն օր անց՝ նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ն անց 20-ի սահմաններում նա, ցանկանալով սպանել գետնատնակում քնած 9 զինծառայողների՝ Նարեկ Ա.-ին, Դավիթ Դ.-ին, Տիգրան Մ.-ին, Սամվել Պ.-ին, Կամո Գ.-ին, Նիկոլայ Ն.-ին, Գոռ Ն.-ին, Տիգրան Ս.-ին ու Արմեն Վ.-ին, վերցրել է Արմեն Վ.-ին կցված նռնակը, դուրս է եկել գետնատնակից, քաշել է նռնակի օղակը և նռնակը նետել է գետնատնակի մեջ:

Նռնակի պայթյունից զինծառայողներից ոչ մեկը չի մահացել, բայց նրանք ստացել են մարմնական վնասվածքներ. Կամո Գ.-ի, Արմեն Վ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Դավիթ Դ.-ի, Նիկոլայ Ն.-ի, Տիգրան Մ.-ի, Տիգրան Ս.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Սամվել Պ.-ն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն իր գործողություններով խախտել է նաև մարտական  դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները, նրա գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների համար մեղադրանք էր առաջադրվել և Արթուր Դ.-ի հետ ամբաստանյալի աթոռին էին նաև նրա նկատմամբ բռնություն գործադրած համածառայողներ Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Տիգրան Մ.-ն, Նիկոլայ Ն.-ն,  Կամո Գ.-ն, Արթուր Մ.-ն, Ռուբիկ Վ.-ն:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Դ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2013 թվականի հոկտեմբերի սկզբին մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում գիշերն ինքը հեռախոսով միացել է համացանցին ու տեսել է, որ մարտական հերթապահության մեջ գտնվող համածառայակիցներից  մեկը սոցիալական ցանցում ակտիվ է:

Ինքը կատակով ասել է, թե դասակի հրամանատարին կասի, ու այդ զինվորի մոտից հեռախոսը կվերցնեն: Չի հիշում՝ այդ ժամանակ համածառայողներից ով էր իր կողքին: Բայց երբ  հերթապահությունից վերադարձել են զորամաս, զինվորը, ով գիշերը սոցիալական ցանցում էր, իրեն զգուշացրել է, որ զգույշ լինի իր արտահայտություններում, որովհետև դրանք «հասնում են» իրեն:

Ինքը դասակի անձնակազմին մի քանի անգամ հարցրել է, թե ով է իր արտահայտությունը հայտնել մյուսներին, նույնիսկ հայհոյել է  հայտնողի հասցեին, բայց ոչ մեկը չի խոստովանել: Հետագայում ինքն իմացել է, թե ով է եղել…

2013 թվականի նոյեմբերին մարտական հերթապահության են մեկնել: Անձնակազմի անդամներից մեկն իրեն ասել է, թե ուզում են խոսել իր հետ՝ իր հնչեցրած հայհոյանքի վերաբերյալ:

Մարտական դիրքի ճաշարանի մոտ տեղի է ունեցել խոսակցություն: Ինքը չի հիշում՝ ովքեր էին ներկա: Իրեն ասել են, որ պետք է պատասխան տա հնչեցրած հայհոյանքի համար: Ինքն էլ ասել է, թե հայհոյանքը բոլորին չի ուղղել, այլ՝ կոնկրետ մարդու, ով իր ասած արտահայտությունը «հասցրել է» զորամաս:

Ինչ-որ մեկը հրել է իրեն, իր հողաթափը մտել է «շպալների» արանքը, ինքը վայր է ընկել: Չի հիշում՝ դրանից հետո ծեծկռտուք եղել է, թե ոչ, իրեն հարվածել են, թե ոչ: Դրանից հետո իր մարմնին վնասվածք չի եղել:

Հետագայում այդ թեմայով խոսակցություն չի եղել, իր ու անձնակազմի փոխհարաբերությունները եղել են նորմալ: Ինքը շարժառիթ չի ունեցել անձնակազմից որևէ մեկին սպանելու համար:

Ըստ Արթուրի՝ գետնատնակում նռնակի պայթյունի պահին ինքն էլ է այնտեղ քնած եղել, արթնացել է պայթյունից: Նարեկն ասել է. «Գռանատ տրաքեց», ու ինքը հասկացել է, որ նռնակ է պայթել: Գետնատնակի ներսում մշուշ էր, լամպը պայթել էր: Գետնատնակի մուտքի մոտ տեսել է Արմեն Վ.-ին՝ ընկած վիճակում, նրա կողքից կախված նռնակի «չխոլը» դատարկ էր: Ինքը փորձել է Արմենի ձեռքերից բռնած՝ դուրս բերել գետնատնակից: Իր հետևից դուրս է եկել Տիգրան Մ.-ն, նրա ոտքերն արյունոտ էին: Ինքը դրսում հագել է կոշիկներն ու դասակի հրամանատարի ձմեռային բաճկոնը, ինչպես նաև զրահաբաճկոն: Հետո նորից գետնատնակ է մտել, տեսել է Կամոյի դեմքն արյունոտ է, դուրս է եկել, որ նրա համար ջուր բերի: Պայթյունի հետևանքով ամենածանր վնասվածքները ստացել է Արմենը, նրան պատգարակով են դուրս բերել գետնատնակից: Հրամանատարներին ինքը սուտ է ասել, թե պայթյունի ժամանակ դրսում է եղել:

Արթուրն ասել է, թե նռնակի պայթելու օրվա դրությամբ իր զինծառայության ավարտին մնացել էր… 27 օր:

Արթուր Դ.-ն հայտնել է, թե նախաքննության ժամանակ իր նկատմամբ տարաբնույթ բռնություններ են գործադրվել, իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: Ինքը ստիպված է եղել երկու անգամ ցուցմունք տալ, թե ինքն է պայթեցրել նռնակը: Հետո իր պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Աշոտ Ապրեսյանը, իր նկատմամբ այլևս բռնություն չի գործադրվել:

Նախաքննական որոշ ցուցմունքներում Արթուր Դ.-ն իրեն  մեղավոր է ճանաչել, խոստովանել է, որ ինքն է պայթեցրել նռնակը: Նա նշել է, թե ինչ հայհոյանք է հնչեցրել. «Ով որ պտի մեր դասակից անկապ ստեղ-ընդեղ կանգնի իմ հասցեին վերաբերող բաներ ասի, որը վերաբերում ա իմ ինքնասիրությանը, ինքը…. ա»:

Նա նշել է, որ անձնակազմն այդ հայհոյանքի համար իրեն խոսակցության է կանչել: Տիգրանն ասել է. «Լուրջ տղեն օդում հայհոյանք չի տա»: Ինքն էլ ասել է. «Ով մտածում ա ես լուրջ տղա չեմ….»: Իր հայհոյանքից անմիջապես հետո Տիգրանն իրեն հարվածել է: Ինքն ընկել է: Իրեն հարվածել են նաև մյուսները… Ճակատի շրջանում ինքը վնասվածք է ստացել:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Արթուրը նշել է, թե ինքն է նռնակը պայթեցրել, բայց միայն այն պատճառով, որ անձնակազմին տեսել է քնած ու զայրացել է, ցանկացել է նրանց արթնացնել ու վախեցնել՝ որ նրանք հասկանան վտանգը…

Դատարանը Արթուր Դ.-ին մեղավոր է ճանաչել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով, և դատապարտել է 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2013 թվականի նոյեմբերի 27-ից:

Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Նիկոլայ Ն.-ն մեղավոր են ճանաչվել համածառայակից Արթուր Դ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Տիգրան Մ.-ն արդարացվել է՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Սպաներ Արթուր Մ.-ն և Ռուբիկ Վ.-ն մեղավոր են ճանաչվել, Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանվել է 1տարի, իսկ Ռուբիկ Վ.-ի նկատմամբ՝ 2  տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել է Արթուր Դ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին:

Բողոք է բերել նաև մեղադրողը՝ պահանջելով Արթուր Դ.-ին մեղավոր ճանաչել նաև մեղսագրված երկրորդ արարքի՝  մարտական  դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները խախտելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրողը պահանջել է Արթուր Դ.-ին վերջին հաշվով դատապարտել 17 տարի ազատազրկման:

Մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել նաև ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Տիգրան Մ.-ին, նրան ենթարկել պայմանական դատապարտության:

Վերաքննիչ բողոք էր բերել պայմանական դատապարտության ենթարկված Տիգրան Ս.-ն ու նրա շահերի պաշտպանը՝ պահանջելով Տիգրանի մասով կայացնել արդարացի, նրա կատարածին համապատասխան դատական ակտ: Վերաքննիչ դատարանում Տիգրանը հայտարարել է, թե վերաքննիչ բողոքը հետ է վերցնում: Դատարանը, նկատի առնելով, որ ամբաստանյալը ունի առողջական խնդիրներ, որոշել է Տիգրան Ս.-ի դիմումին անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Այս նիստին ևս իր վերաքննիչ բողոքը շարունակեց հիմնավորել ու դարձյալ հիմնավորումները չավարտեց Արթուր Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Ապրեսյանը:

Ըստ փաստաբանի՝ Արթուր Դ.-ի վերաբերյալ կայացվել է անհիմն դատավճիռ, դատարանն օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցներին: Արթուր Դ.-ն նռնակ չի պայթեցրել, որևէ մեկին կյանքից զրկելու նպատակ չի ունեցել, այդ ուղղությամբ  որևէ գործողություն չի կատարել:

Փաստաբանն ընդգծեց. «Չգիտես որտեղից՝ դատարանը  հանգել է հետևության, թե Արթուր Դ.-ն գիտակցել է տուժող զինծառայողներին «կյանքից զրկելու անխուսափելիությունը»: Փաստաբանը նշեց, որ տուժողներից ոչ մեկը կյանքից չի զրկվել, ուրեմն դա «անխուսափելի» չի եղել:

Ըստ փաստաբանի՝ պայթեցված նռնակը եղել է զինծառայող Արմեն Վ.-ի նռնակը, ով գործի քննության ժամանակ ասել է, թե ինքը չի պայթեցրել նռնակը, «դատարանը հանել է Արմեն Վ.-ի անունը», թողել է միայն նռնակը պայթեցնելու հանգամանքը…

Փաստաբան Ա. Ապրեսյանը պնդեց, որ իր պաշտպանյալից անթույլատրելի մեթոդներով՝ խոշտանգման արդյունքում, կորզել են խոստովանական ցուցմունքներ, բայց դրանից հետո Արթուր Դ.-ն գործի հետագա նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ պնդել է, որ նռնակն ինքը չի պայթեցրել, պայթյունի ժամանակ ինքն էլ է քնած եղել գետնատնակում, արթնացել է պայթյունից, ինքն էլ է վնասվածք ստացել:

Այդ գիշեր Արթուրը հերթապահ է եղել մինչև գիշերվա ժամը 3-ը: Նա հանձնել է հերթապահությունը և քնել է, իսկ պայթյունը եղել է գիշերվա ժամը 5-ն անց 20-ի սահմաններում:

Նռնակի «տերը»՝ Արմեն Վ.-ն, դեպքի պահին, ըստ Արթուր Դ.-ի ցուցմունքների, ընկած է եղել գետնատնակի մուտքի մոտ, նա եղել է հագնված, նույնիսկ՝ զրահաբաճկոնով, և նրա գոտուն ամրացված  նռնակի պայուսակը եղել է դատարկ…

Փաստաբանը առնվազն տարօրինակ համարեց որոշ հանգամանքներ, որոնք դատական ակտով հիմնավորված են համարվել:  Ըստ փաստաբանի՝ բազմաթիվ դետալներ են առկա, որոնք հիմնավորում են ոչ թե իր պաշտպանյալ Արթուր Դ.-ի մեղավորությունը, այլ՝ անմեղությունը:

Փաստաբանը նշեց, որ պայթեցված նռնակի օղակն ու բռնակը հայտնաբերվել են գետնատնակի ներսում. «Ո՞վ է տեսել, որ մարդը դրսում հանի նռնակի օղակը,նռնակը դրսից նետի գետնատնակի ներսը, ապա նռնակի հետևից ներս նետի նաև օղակն ու բռնակը…»: Նռնակի օղակի ու բռնակի առկայությունը գետնատնակի ներսում, ըստ պաշտպանի, վկայում են, որ նռնակը պայթեցվել է գետնատնակում գտնվող զինծառայողի կողմից:

«Ամեն գնով Արթուր Դ.-ին մեղավոր ճանաչելու սուբյեկտիվ նպատակով այդ ապացույցը համարվել է նրա մեղքը հիմնավորող, մինչդեռ հիմնավորում է նրա անմեղությունը…»,- ասաց փաստաբանը:

Նույն կերպ՝ Արթուրի մեղավորությունը հաստատող ապացույց է համարվել փորձագիտական եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված է նռնակի պայթեցման ամբողջ մեխանիզմը. «Ամեն ինչ շատ լավ է նկարագրված, բայց այդ նկարագրությունը չի հիմնավորում Արթուրի մեղքը…»:

Փաստաբանը նշեց, որ դեպքից ամիսներ անց՝ հունիսի 7-ին, իր միջնորդությունից հետո նշանակվել է նռնակի ապահովիչ օղակի, բռնակ-լծակի ու պատյանի փորձաքննությունը: Ըստ եզրակացության՝ պատյանը պլաստմասսայից է, բաղկացած է երկու մասից, որոնք միանում են «ռեզբայով»: Այդ պլաստմասսայից պատյանի վրա անձի նույնականացման հետքեր չեն հայտնաբերվել. «Ինչպե՞ս են անհետացել Արթուր Դ.-ի հետքերը այդ պատյանի վրայից… Դա մի բան է նշանակում՝ Արթուրը չի առնչվել պայթեցված նռնակի հետ»:

Նռնակի պայթյունի ժամանակ ոտքի վնասվածք է ստացել նաև Արթուր Դ.-ն: Այդպիսի վնասվածք նա, ըստ փաստաբանի, չէր կարող ստանալ՝ գտնվելով գետնատնակից դուրս՝ ինչպես հիմնավորված է համարել դատարանը: Արթուրի վնասվածքը փաստում է, որ դատարանի կողմից հաստատված համարված հանգամանքը, թե Արթուրը դրսից նռնակը նետել է գետնատնակ՝ ներսում գտնվողներին սպանելու դիտավորությամբ, հիմնավորված չէ…

Արթուր Դ.-ն, ըստ փաստաբանի, բազմիցս հայտարարել է, որ  խոստովանական ցուցմունքները  կորզել են՝ իրեն խոշտանգումների ենթարկելով, դաժանաբար ծեծելով, իրեն թելադրել են, ու ինքը ստիպված գրել է…

Փաստաբանը մեր զրույցի ժամանակ ասաց. «Այս գործով անարդարության հաստ պատի ենք բախվել»…  Փաստաբանի խոսքերով՝  խոշտանգումների հետևանքով Արթուր Դ.-ն ճակատի շրջանում վնասվածք է ստացել, ՀՔԾ-ում գործը կարճվել է, սակայն Արթուր Դ.-ի երկրորդ պաշտպանը՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանը, խոշտանգումների մասով դիմել է Եվրոպական դատարան:

Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը կարճ տևեց: Հաջորդ նիստին՝ արդեն մյուս տարի՝ 2018 թվականի փետրվարի  15-ին, Արթուր Դ.-ի շահերի պաշտպանն ընդհատված տեղից կշարունակի իր հիմնավորումները:

В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»
Самое популярное