Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվում է, որ Անահիտ Հարությունյանը ուշադրության պակաս ուներ դեռևս 2014 թվականին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1.78 սմ հասակով 22-ամյա մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք: Նա BRAVO.am-ի հետ զրուցել է իր կյանքի փիլիսոփայության, մոդելային գործունեության, սերերի մասին եւ ոչ միայն:): 

Անահիտ Հարությունյանը


-Մոդելային գործունեությամբ զբաղվում ես արդեն 5 տարի: ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհուն ի՞նչն էր գրավել այդ  ոլորտում:


-Նորաձեւության ոլորտ մուտք գործեցի, երբ 17 տարեկան էի: Սկսեցի հաճախել “Ատեքս”  նորաձեւության կենտրոնի մոդելային դպրոց: Դասընթացները գերազանց  ավարտելուց հետո դարձա կենտրոնի ռեզիդենտ մոդել: Դեռ մանկուց ինձ գրավել էր այդ ոլորտը: Վաղ հասակից հետեւում եմ միջազգային պոդիումների անցուդարձին եւ միշտ զգացել եմ, որ նորաձեւությունն իմ տարերքն է: 

-Կհիշե՞ս առաջին ցուցադրությունը: Ի՞նչ ապրումներ եւ զգացողություններ ունեիր: 

-Չգիտեմ, ի ուրախություն, թե ի դժբախտություն ինձ, հենց առաջին ցուցադրությունս բավական պատասխանատու էր, քանի որ պետք է քայլեի միջազգային “Русский силуэт” դիզայներական մրցույթի շրջանակում: Մասնագետները, որոնք ինձ հետ աշխատում էին, պնդում էին, որ համապատասխան հմտություններ ունեմ, սակայն, այնուամենայնիվ, հուզմունքն ու մտավախությունները շատ էին: Այդ ամենը հօդս ցնդեցին, երբ ետնաբեմից առաջին քայլս դրեցի պոդիում: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես շուրջս ամեն ինչ անհետացավ, եւ մնացի մենակ` պոդիումի հետ:
 
-Ինչպիսի՞ն էիր պատկերացնում մոդելային աշխարհը եւ ինչի՞ն ականատես դարձար:

-Իրականում, երբ այդ ամենի մեջ չես, թվում է, թե հեքիաթային եւ թեթեւ աշխարհ է, որտեղ տիրում է գեղեցկություն, ֆոտոխցիկների լույսեր, պոզիտիվ եւ գլամուրային կյանք: Սակայն իրականում այդ ամենին մեկտեղ կա անընդհատ ինքնակատարելագործման խնդիր, լարված եւ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, մասնագիտական նրբություններ, որոնք ուղղելու համար մեծ ջանքեր են պահանջվում: 

Անահիտ Հարությունյանը


-Մրցույթներ, որոնց մասնակցել ես, հաղթանակներ, ձեռքբերումներ… Կներկայացնե՞ս ամենանշանակալիցները:


-Հայաստանում մոդել բառի իմաստը այդքան էլ ճիշտ չեն ընկալում: Ֆոտոմոդել, պոդիումային մոդել, գեղեցկության մրցույթների մոդել եւ այլն, դրանք տարբեր մասնագիտություններ են: Երբեք չեմ մասնակցել գեղեցկության մրցույթների: Արտերկրում մրցույթների մասնակցության առաջարկներ շատ եմ ստացել, սակայն միշտ մերժել եմ, քանի որ աշխատանքային գրաֆիկս չի համապատասխանել: Չեմ բացառում, որ հետագայում առաջարկ ստանալու դեպքում միգուցե ես նույնպես հնչեցնեմ “խաղաղություն ամբողջ աշխարհին” արտահայտությունը:

-Ըստ քեզ` մոդել դառնալու համար միայն գեղեցիկ մարմին ունենալը բավարա՞ր է: Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի այս ոլորտն ընտրողը:


-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային պոդիումներին միշտ չէ, որ քայլում են մեր գեղեցկության չափանիշներին համապատասխան մոդելներ: Առհասարակ, մոդելի արտաքինը եւ մարմինը առաջնային են, սակայն զուգահեռ պետք է օժտված լինես մասնագիտական հմտություններով, խնամված եւ արտիստիկ: Բնավորությունը եւս մեծ դեր է խաղում:

-Սեքսուա՞լ, գրավի՞չ, գեղեցի՞կ, ո՞րն է ավելի շատ քոնը:


-Սրանք բառեր են, որոնք լրացնում են մեկը մյուսին: Իմ ձգտումը այս բոլորի ամբողջացումն է:

Անահիտ Հարությունյանը


-Այսօր պլաստիկ վիրահատությունները հնարավորություն են տալիս լիակատար կամ ավելի սեքսուալ մարմին ունենալ: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ երեւույթին եւ արդյոք դիմե՞լ ես այդ միջոցներին:

-Այս աշխարհում կատարյալ ոչինչ չկա, կա կատարյալին ձգտում:  Չեմ փնովում այն մարդկանց, ովքեր կատարյալին ձգտելու համար դիմում են պլաստիկ եւ էսթետիկ վիրահատությունների: Չեմ բացառում, որ տարիներ անց ես նույնպես կդիմեմ այդ քայլին:

-Կազմվածքդ պահպանելու համար ի՞նչ միջոցների ես դիմում: 

-Ճիշտ սննդակարգ եւ մարզասրահ:

-Քեզ համարձակ համարո՞ւմ ես եւ ինչպե՞ս ես բացահայտում քո համարձակության աստիճանը:):

-Աշխատանքում, կարծում եմ, ցուցաբերում եմ ոչ թե համարձակություն, այլ հնարավորինս պրոֆեսիոնալ մոտեցում:    
      
 -Քո մասնակցությամբ ֆոտոշարքերն ի՞նչ արձագանքների են արժանանում:

-Հայաստանում ֆոտոարվեստն ավելի շատ կոմերցիոն բնույթ է կրում, եւ այստեղ կարեւոր է տվյալ ապրանքանիշի վարկանիշը: Իսկ արձագանքները տարբեր են, քանի որ ինչքան մարդ, այդքան կարծիք:
 

Անահիտ Հարությունյանը


-Արվին Քոչարյանի հետ համագործակցությունիցդ կպատմե՞ս:

-Արվինի հետ մի քանի նախագիծ ենք իրականացրել: Առաջին անգամ աշխատել ենք “ԷԼ Style” ամսագրի “30 ամենացանկալի հայերը” նախագծի շրջանակում: Ինձ դուր են գալիս նրա գաղափարները, աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցումը, եւ, իհարկե, ուրույն ոճը:

-Ինչպիսի՞ ֆոտոսեսիայի մասին ես երազում: 


-Կարծում եմ` յուրաքանչյուր մոդելի, այդ թվում եւ իմ ցանկությունն է հայտնվել “Vogue” ամսագրի խմբագրականում:

-Մոդելի կարիերադ այսօր ի՞նչ փուլում է, ապագայի ի՞նչ պլաններ ունես:


-Վերջերս եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգ աշխատանքային ուղեւորությունիցս: Արդեն կան առաջարկներ  թե՛ մոդելային բիզնեսի, թե՛ հեռուստատեսության հետ կապված: Սպասվում են նոր ցուցադրություններ եւ նախագծեր: Արտերկրից գործնական առաջարկներ եւս կան, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է:

-Ընտրյալ ունե՞ս եւ ինչպե՞ս է նա վերաբերվում գործունեությանդ ոլորտին:

-Կյանքիս այս փուլում կենտրոնացած եմ կարիերայիս վրա, այդ իսկ պատճառով անձնական կյանքը մղվել է երկրորդական պլան:

Անահիտ Հարությունյանը


-Գեղեցիկ ու ցանկալի մոդել-կնոջ կողքին ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի: 

-Անկախ նրանից, թե կինն ինչ գործունեություն է ծավալում, եթե նա գեղեցիկ է ու ցանկալի, ապա նրա կողքի տղամարդը պետք է լինի շատ ուժեղ անհատականություն, քանի որ թույլ մարդը ուղղակի չի կարող հանդուրժել այդ ամենը:

-Փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է “իմաստության հանդեպ սեր”, այլ ի՞նչ սերեր ունես :):

 
-Սիրում եմ ճանապարհորդել եւ նոր բացահայտումներ անել ինքս ինձ համար, էսթետ եմ եւ սիրում եմ այն ամենն, ինչի մեջ կա գեղեցկություն եւ գրավչություն` արվեստից մինչեւ գրականություն: Վերջերս ձգտում եմ ավելի մոտ լինել բնությանը եւ բնականին: 

-Ո՞րն է Անահիտ Հարությունյանի փիլիսոփայությունը, աշխարհայացքը:

-Իմ կյանքի փիլիսոփայությունը հիմնված է Պլատոնի “Քարանձավի” ուսմունքի հիման վրա, որի արդյունքում ձեւավորվել է ուրույն աշխարհայացքս: Ապրելակերպումս կարեւորում եմ քվանտային ձգողության օրենքը, որ մարդը դեպի իրեն է ձգում իրեն շրջապատող երեւույթները, եւ, իհարկե, “խաղաղություն ամբողջ աշխարհին:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի անձնական արխիվից, Արվին Քոչարյանի, “ԷԼ Style” եւ “Luxury” ամսագրերի

Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»
Самое популярное