Տարին լի էր ճակատագրական ձեռքբերումներով. Օլյա Հակոբյանն ամփոփում է 2017-ը
ՎԻԴԵՈLife.panorama.am-ը գրում է.
Ամանորին ընդառաջ` Life.panorama.am-ը նոր շարք է սկսում: «Նամակ Ձմեռ պապիկին»` այսպես է կոչվում մեր զրույցի խորագիրը: Առաջիկայում կներկայացնենք հայ հայտնիների նամակները` սիրելի Ձմեռ պապին, որտեղ նրանք ոչ միայն իրենց խնդրանքները կհայտնին հրաշքներ գործող պապին, այլեւ նրա հետ զրույցում կամփոփեն անցած տարին:
Այս շարքի շրջանակում մեր առաջին զրուցակիցն է դերասանուհի Օլյա Հակոբյանը:
«Սիրելի Ձմեռ պապ, անցյալ տարին ինձ համար շատ հաջող էր, ունեցա բազում գործնական հաճելի համագործակցություններ: Կարող եմ ասել, որ 2017-ը աշխատանքային բեղուն տարի էր ինձ համար, ինչի համար շատ ուրախ եմ: Տարին լի էր նաեւ ճակատագրական ձեռքբերումներով` նոր ու շատ լավ ընկերներ ունեցա, որը մարդու կյանքի համար խիստ կարեւոր է:
Ես արժեւորում եմ կյանքն ու ժամանակը, եւ աշխատում եմ անմոռանալի դարձնել ինձ տրված գրեթե ամեն մի պահը, փորձում եմ օրս լցնել էմոցիաներով ու հաճելի պահերով:
Ձմեռ պապիկ, շնորհակալ եմ, որ անցնող տարվա ընթացքում ցանկություններս մեծ մասամբ կատարվեցին: Ես մեծ հույս ունեմ, որ գալիք տարին եւս բարեհաճ կգտնվի իմ հանդեպ: Ուզում եմ, որ 2018-ին ամենակարեւորը առողջ լինենք, թող հաջողությունները շրջապատեն մեզ:
Ձմեռ պապ, ցանկություններս նյութական չեն, թող որ քո` մարդկանց երազանքները կատարելու հրաշքով դադարեն պատերազմները, թող որ մեր երկինքը խաղա լինի եւ պատվով ապրելու հնարավորություն ունենաք: Եթե այդ ամենը լինի, ապա կվայելենք կյանքն ու ինքներս մեզ հաճելի պահերով կհեղեղենք»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան