Կեսարյան հատում. դառը ճշմարտություն, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր ծննդկան
Blognews.am-ը գրում է.
Շատերը կարծում են, որ կեսարյան հատումը երեխային լույս աշխարհ բերելու ամենահարմար և անցավ տարբերակն է: Սակայն արդյոք սա համապատասխանում է իրականությանը:
Աշխարհում գնալով ավելի լայն տարածում է գտնում կեսարյան հատումը: Շեշտակի աճ է գրանցվում հատկապես զարգացած երկրներում: Միջինում ողջ աշխարհում ծնված երեխաների 18,7%-ը ծնվում են կեսարյան հատմամբ:
Որոշ դեպքերում կեսարյան հատումը անհրաժեշտություն է, սակայն լինում են նաև դեպքեր, երբ կինը պարզապես նախընտրում է այդ տարբերակը: Նման որոշում կայացնելուց առաջ պետք է մի լավ կշռել բոլոր ռիսկերն ու առավելությունները:
10 իրական փաստ կեսարյան հատման մասին
- Սա իսկապես լուրջ վիրահատություն է, որն անհնար է իրկանացնել առանց լրիվ կամ տեղային անզգայացման:
- Կեսարյան հատմամաբ ծննդաբերողների մահացության ռիսկը 5 անգամ ավել է, քան բնական եղանակով ծննդաբերության ժամանակ:
- Հետագա հղիությունների ժամանակ բարդացումների մեծ ռիսկ:
- Վերականգնողական երկար ժամանակահատված:
- Մասնագիտական էթիկայի համաձայն՝ բժիշկը պարտավոր չէ կեսարյան հատում անցկացնել հղի կնոջ ցանկությամբ, եթե նա կարծում է, որ դա բացասաբար կանդրադառնա, կարող է հրաժարվել:
- Բազմապտուղ հղիությունը մեծացնում է կեսարյան հատմամբ ծննդաբերելու հավանականությունը:
- Որոշ դեպքերում կեսարյան հատումը ծննդաբերության ամենաանվտանգ եղանակն է:
- Մեկ անգամ կեսարյան հատումով ծննդաբերելուց հետո, հնարավոր է հաջորդ անգամ ծննդաբերել բնական եղանակով:
- Այս կերպ ծնվելուց անմիջապես հետո առավել հավանական է երեխայի մոտ որոշակի բարդությունների (օրինակ՝ շնչառական) ի հայտ գալը:
- Երեխան ծնվելուց հետո 6-12 ժամվա ընթացքում կարող է առավել քնկետ լինել արված անզգայացման հետևանքով:
5 ցավոտ բան, որ լինում է կնոջ մոտ կեսարյան հատումից հետո
- Կտրվածքի հատվածում ուժեղ ցավեր
- Քորի զգացում կարերի հատվածում
- Գազերի արտազատում
- Արնահոսության երկար շրջան
- Հետծննդյան դեպրեսիա
Անհապաղ դիմել բժշկի
- Ցանկացած բորոբքային աշխտանիշների ժամանակ
- Կրծքի հատվածում ցավերի դեպքում
- Հեշտոցի հատվածում հոտի փոփոխության դեպքում
- Ցավերով ուղեկցվող միզարտադրության պարագայում
- Ուժգին արնահոսության պարագայում