ՆՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ. Նրանք հանդիպել են, խոսել են և...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այս պահին գտնվում է ՊՊԾ գնդում:
Նա զրուցում է ներսում գտնվող ոստիկանների հետ: «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, թե իրենք լսել են հարգարժան գեներալին, ով իրենց է այցելել հարցի լուծման տարբերակներով։
«Իրավիճակից դուրս գալու առաջարկներ է արել, մենք լսել ենք մեր հարգարժան գեներալի առաջարկությունները, և ներկայացրել ենք մեր դիրքորոշումները»,- ասաց Ավետիսյանը։ Իսկ թե ինչ առաջարկներ են, նա չցանկացավ մեկնաբանել. «Մանրամասները ես չեմ ուզում ասել, եթե գեներալը կցանկանա բացել, դա իր հայեցողությանն ենք թողնում»:
Նյութի աղբյուրը՝ newsbook.am