ՀՀԿ կանանց նոր «Փարթին»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրևի բոլորդ լավ հիշում եք ՀՀԿ կանանց «Փարթին» Ծիծեռնակաբերդում, երբ շուրջ 3000 հանրապետական կին ժպիտներով, հռհռոցներով ու անհասկանալի ուրախ տրամադրությամբ ապրիլի 4-ին ճամփա ընկան Ծիծեռնակաբերդ՝ իրենք կիմանան թե ինչու: ՀՀԿ փոխխոսնակի այդ օրվա արած սելֆիները հուր-հավիտյան կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ:
Հայ ժողովրդի հիշողության մեջ կմնա նաև ՀՀԿ կանանց խորհրդի այսօրվա «Փարթին»: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Կոտայքի մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ:
Թե ինչ կուսակցական- կազմակերպչական գործեր արին, միայն իրենք գիտեն ու իրենց արած սելֆիները, բայց ֆեյսում նրանց արածը տեսնելով մարդիկ զարմանում են՝ սրանք լրիվ խելքից պատուհաս են, ադեկվատ չեն, էլի խալխի դարդը, ցավը, իրենց հավեսը. դրել են ֆեյսում ու «ռասկռուտկեք են անում»:
Իրականության զգացողությունից վերացած ու ինչպես Ադիբեկյանը կասեր, հոգեբանական ոչ ադեկվատ վիճակում հայտնված կանայք: Բայց զարմանալ չի կարելի՝ եթե ցեղասպանության զոհերի հիշատակը նման «խրախճանքի ծես սարքեցին»՝ հոլիվուդյան շռայլ ժպիտներով, այսօր ի՞նչ է եղել որ... Կուսակցական ժողով են անում:
Պատկերացնում եմ նույն սցենարով Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ կանանց հավաքեր ու ասեր՝ ո՛չ արյունահեղությանը: Ասեր ու ՀՀԿ կնանիքով ծիծաղեին...
Ամեն ինչ այնքան էժանացրին, որ դարձանք ծաղրի առարկա...
Հ. Բ.Նյութի աղբյուրը ` hraparak.am