Ոստիկանները սեղմում են ՊՊԾ-ի շուրջ օղակը. գրոհելու են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՏպել
ՊՊԾ գնդի տարածքում գիշերը հանգիստ է անցել, սակայն ներսում գտնվող անձինք այլ խնդիրներ ունեն: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ ունեն սննդի խնդիր, երկրորդ օրն է իրենց սնունդ չի փոխանցվում:
Եւ բացի այդ, իրենց զրկել են նաեւ բժշկական օգնությունից, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներին տարել են տարածքից, եւ ներկայումս ոստիկանական կուտակումներ կան, ինչն ըստ Վ. Ավետիսյանի, ենթադրությունների տեղիք է տալիս:
«Մեր մոտ գիշերը խաղաղ է անցել, բայց բժիշկներին տարան, էլ բժիշկ չեն ուղարկում, փոքր քանակությամբ սնունդ ու սիգարետ էին ուղարկում, դա էլ արդեն չեն ուղարկում արդեն երկրորդ օրն է, ու հասկանալի է, որ եթե բժիշկներին տանում են, այլեւս սնունդ չեն բերում ու սեղմում են օղակը, նշանակում է, որ հատուկ գործողության են պատրաստվում, ընդ որում, եթե տարածքից բժիշկներին են հանում, ուրեմն չթույլատրված մեթոդներով հատուկ գործողություններ պետք է կատարեն, հիմա այս պահին պարիսպների տակ արդեն կուտակված ոստիկանական ուժեր կան»:
Հիմնադիր Խորհրդարանի մամլո խոսնակն անդրադարձավ նաեւ ոստիկանական գործողություններին՝ նշելով, թե երբ բռնի ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, շատերը ստացան վնասվածքներ, մի մասն էլ բերման ենթարկվեց:
Մանրամասն` սկզբնաղբյուրում