Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանցի հայտնի ռեժիսոր, համաշխարհային կինոյում մեծ ճանաչում ունեցող Բեհրուզ Աֆղամին պատրաստվում է ֆիլմ նկարել գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրա։ Դրա մասին ինքը՝ հեղինակը, իմանում է շատ պատահական, երբ զանգահարում են եւ տեղեկացնում, որ Աֆղամին կարդացել է իր գիրքը եւ ուզում է հանդիպել։ «Ինքն իսկապես ոգեւորված էր, եւ պայմանավորվեցինք, որ սցենարի հեղինակը ես եմ լինելու»,-պատմում է Աշոտ Աղաբաբյանն ու հավելում, որ մինչեւ մարտ պետք է ավարտի սցենարը։ Ֆիլմը մեզ արդեն քաջ ծանոթ «Գարնան 17 ակնթարթների» ձեւաչափի նման է լինելու՝ 12 սերիանոց ու 1 ժամ տեւողությամբ գեղարվեստական ֆիլմ։


«Պրոցեսն այսպես է․ ես գրում եմ, իրենք պարսկերեն թարգմանում են ռեժիսորի համար, նա վերջնական տեսքի է բերում եւ ռեժիսորական սցենարի վերածում, որից հետո թարգմանվում է անգլերեն, գերմաներեն, իսկ ես վերջնական տարբերակը պետք է թարգմանեմ ռուսերեն։ Առաջինն արդեն եկան տարան, շուտով կավարտեմ 2-րդ սերիան»,- ասում է հեղինակը։

Հետաքրքիրն այն է, որ իրանցի ռեժիսորը, ով նաեւ իր բոլոր ֆիլմերի սցենարիստն է, առաջին անգամ է աշխատելու այլ սցենարիստի, այս դեպքում՝ հայ գրողի հետ։ «Ինձ ասաց՝ առաջին անգամ եմ այլ հեղինակի հետ աշխատելու, գիտեմ՝ դա տաժանակիր աշխատանք է, եւ կարող է իրար մորթենք, որովհետեւ գրքի հեղինակն ես, իսկ դա ամենածանր բանն է ռեժիսորի համար, դու ուրիշ կերպ ես պատկերացնելու, ես՝ ուրիշ կերպ, բայց ուզում եմ, որ հենց դու գրես, որովհետեւ միայն դու գիտես, թե վեպում ինչն է փաստացի իրականություն, ինչն է քո հորինվածքը։ Դա ոչ մեկի չես ասի, բայց եթե սցենարն ինքդ գրես, ապա ավելի շատ փաստի վրա ես կանգնելու»,- իրանցի ռեժիսորի հետ ունեցած իր զրույցով կիսվում է Աղաբաբյանն ու հավելում, որ ոչ մի խնդիր չի լինելու անունները փոխելու հարցում, քանի որ ինքն է սցենարը գրում, եւ ռեժիսորն էլ նման մտադրություն չունի։

Ֆիլմը լինելու է 3 լեզվով, բայց ո՛չ հայերեն, ո՛չ էլ պարսկերեն, այլ՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն։ Աղաբաբյանն ընդգծում է՝ քանի որ Աֆղամին է ռեժիսորը, չի կարող միջին մակարդակի ֆիլմ նկարվել. «Նախնական զրույցի համաձայն, նա ուզում է տաղավարներ վերցնել Երեւանում, նույնիսկ թաղամասեր՝ համապատասխան դեկորացիաներով, եւ նկարահանումների մեծ մասն անցկացնել Հայաստանում։ Թեհրանում դա հնարավոր չէ՝ տարբեր խնդիրներից ելնելով»։ Ֆիլմը լինելու է Իրան-Ռուսաստան, հնարավոր է նաեւ՝ Մեծ Բրիտանիա համատեղ արտադրության։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նկատում է Աղաբաբյանը, հանդիպումներից մեկի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանն անպայման մասնակցություն պետք է ունենա դրանում։

«Իրականում ամոթ էլ է, որ չունենա։ Ամեն դեպքում՝ Ամիրյանն ասաց, որ պատրաստ է հանդիպելու ռեժիսորի հետ, ես էլ մեծ սիրով կկազմակերպեմ նրանց հանդիպումը»,- ասում է նա ու հավելում, որ իրանցի ռեժիսորի հետ ամռանը հանդիպել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ 

Աֆղամին իր հետ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ է խոսել․ սցենարն ավարտելու հենց հաջորդ օրը ռեժիսորը պատրաստակամություն է հայտնել նկարահանող խմբի հետ գալ Երեւան եւ սկսել նկարահանումները։ «Ինքն անհամբեր սպասում է, թե երբ եմ ավարտելու, մեր հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին, քանի որ հիմա ֆիլմ է նկարում Իրանի հյուսիսում»։ Գրողն ընդգծում է, որ այն ամբողջ աշխարհում շրջող ֆիլմ է լինելու՝ մեծանուն հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին։ «Որտեղ ե՛ւ Արամ Խաչատրյանը կա, որպես իր մտերիմ ընկեր, ե՛ւ պատմական անցքերն են զուտ գաղափարական կաղապարներից դուրս։ Ինձ թվում է՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, եւ կարծում եմ՝ սա առաջին ֆիլմն է, որ կնկարվի նման մասշտաբով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայկ Հովակիմյանը շատ մեծ հայորդի է եղել, Զորգեից էլ խոշոր դեմք, որ նրա բերած ինֆորմացիաներով Նոբելյան մրցանակի արժանացած գործ կա։ Իսկական հայորդի, ում անձի հետ եմ կապում մեր քիմիական արդյունաբերության զարգացումը սովետական շրջանում»,- շեշտում է հեղինակը։

Ռեժիսորը գլխավոր հերոսի դերակատարի ընտրությունն առաջարկել է հենց Աղաբաբյանին, ում կարծիքով՝ շատ կարեւոր է այդ հանգամանքը, քանի որ դերասանը կարող է ե՛ւ տապալել ֆիլմը, ե՛ւ հաջողության տանել։ Ավելին՝ Աֆղամին առաջարկել է, որ այն ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ «Բայց ես նրան ասացի, որ դա պարտադիր չէ, ամեն դեպքում՝ ում էլ ես ներկայացնեմ, ինքը փորձելու է։ Այս ընթացքում ինձ արդեն բավականին անուններ են տվել, որոնց կողմից միջնորդ մարդիկ գալիս հանդիպում են ինձ, որովհետեւ կասկածից վեր է, որ ֆիլմը մեծ հնչեղություն է ունենալու եւ, բնականաբար, մեծ գումար ու հեղինակություն կբերի այդ դերասանին»,- ասում է Աղաբաբյանն ու նկատում, որ ռեժիսորին նախնական ասել է, թե ում է պատկերացնում այդ դերում, դա հայտնի դերասան Վլադիմիր Մաշկովն է, ով նաեւ մի փոքր խոսում է հայերեն․ «Ես պատկերացնում եմ իրեն այդ դերում, բայց Մաշկովը կարող է թանկ հաճույք լինել, չնայած պարսկական կողմն ասել է, որ ֆիլմի ֆինանսական մասն արդեն լուծված է։ Սա արդեն ժամանակի խնդիր է, ամեն դեպքում՝ ես նրա թեկնածությունն եմ առաջարկել, բայց դեռ Մաշկովի հետ այս մասին չի էլ խոսվել»։

Նշենք, որ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2004-ին։ Հեղինակն ասում է, որ երբ առաջին անգամ այն հրատարակվել է, իրեն խորհուրդ են տվել տպագրել 300 օրինակով՝ պատճառաբանելով, թե մարդիկ գիրք չեն կարդում, բայց ինքը չի կասկածել, որ գիրքը հաջողություն կունենա, ուստի տպագրել է 2 հազար 500 օրինակով, եւ այն 3 ամսում սպառվել է․ «Ես 7 տարի «Ռեզիդենտի» նյութերը հայթայթելու համար վազել եմ ու, իհարկե, գիտեի, որ գիրքը բանվորից մինչեւ նախագահի համար է գրված, բայց չգիտեի, որ մենք այդքան լավ ընթերցող ունենք, 2 հազար 500 օրինակը միանգամից սպառվեց, եւ արդեն 4-րդ ամսում ես նվիրելու գիրք չունեի»։ Մի քանի տարի անց գիրքը վերահրատարակվեց նույնքան տպաքանակով։ Հաջորդ անգամ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ցանկությամբ այն տպագրվեց, իսկ 4-րդ անգամ՝ արդեն «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, գիրքը, կարելի է ասել, նույն հաջողությունն է գրանցել նաեւ Իրանում՝ 3 անգամ տպագրվելով ու վերահրատարակվելով։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
hraparak.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное