Հայ տանկիստները Մոսկվայում կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա:
Ինչպես փոխանցում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նրանք մասնակցելու են Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:
Մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին