Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Աբովյան» սուպերմարկետի տնօրենին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի դիմաց հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser Prado մակնիշի 08 OD 880 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Շարունակությունը՝ այստեղ.