Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ դաջվածք է ամենից շատ համապատասխանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Դաջվածքները պետք է կապված լինեն մարդու հոգևոր արժեքների, ինչպես նաև անհատականության հետ։ Այստեղ աստղագուշակությունն առաջարկում է իր տարբերակները՝ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Խոյ – վարդեր ու էլեգանտ ծաղիկներ

Խոյ կանայք ունեն պարզ, բաց աուրա, ինչը նրանց դարձնում է հաճելի զրուցակից և կողակից, սակայն նրանք, միևնույն ժամանակ, շատ դինամիկ ու ինքնավստահ են։ Նրանք իշխող չեն ու շատ մեղմ են այն մարդկանց հետ, ում հավանում են. այս պատճառով էլ ծաղկային դաջվածքներն ամենից շատն են համապատասխանում նրանց։

Ցուլ – կիսալուսին

 

Ցուլ կանայք հիմնականում համբերատար են, գործնական ու առատաձեռն։ Լուսնի նշանն իդեալական է այս կանացի կերպարի համար, ով, միևնույն ժամանակ, և՛ անկախ է, և՛ հուսալի։ Կարելի է դաջել մի գեղեցիկ կիսալուսին ծոծրակի վրա ու կա՛մ բաց զգեստ հագնել՝ ցուցադրելով այդ գեղեցկությունը, կա՛մ էլ այն գաղտնի պահել։

Երկվորյակ – տերևներ ու աբստրակտ դիզայններ

Երկվորյակ կանայք ամենաշփվողն ու ակտիվն են։ Նրանք ճարպիկ են, սրամիտ ու կարող են ընտելանալ յուրաքանչյուր իրավիճակի կամ մարդու։ Շատախոս ու գրավիչ Երկվորյակին կարող է խորհրդանշել տերևը կամ մի բան, որ մարմնավորում է բազմակողմանիություն։ Դա կարող է լինել յուրաքանչյուր բան, որը Ձեզ կհիշեցնի այն մասին, թե որքան ունիկալ եք Դուք։

Խեցգետին – կրեատիվ դաջվածքներ

 

Խեցգետին կանանց մոտ կրեատիվ մտքերի ու աշխարհին ներկայանալու կրեատիվ եղանակների պակաս երբեք չկա։ Այս կանայք կարող են լինել վատատես ու վատ տրամադրությամբ, բայց նրանք ունեն նաև հոգատար ու սիրալիր կողմ։ Դաջվածքները մեկ այլ եղանակ են՝ Խեցգետնի կրեատիվությունն արտահայտելու։

Առյուծ – բնության հետ կապված դաջվածքներ

Բարեսիրտ Առյուծ կանայք մեծ ոգևորությամբ են լցված կյանքի ու բնության հանդեպ։ Առյուծ կնոջն ամենից շատ համապատասխանում է յուրաքանչյուր բան, որ կապված է բնության, դրա գետերի, լեռների և այլնի հետ։  

Կույս – հասարակ գծեր

Կույս կանայք պաշտում են պարզությունը, սակայն նրանք պերֆեկցիոնիստ են. փորձում են ամեն բան անել հնարավորինս լավագույն ձևով։ Կույս կինն ամեն ինչում նախընտրում է հասարակը։ Այսպիսի դաջվածքներն էլեգանտ ու հասարակ են, միևնույն ժամանակ՝ նաև ոճային։

Կշեռք – համարձակ ու ընդգծված դիզայն

 

Կշեռք կանայք իսկապես գերազանց են գրավիչ լինելու արվեստում։ Հմայքը Կշեռք կնոջը տրվում է առանց ջանքերի, իսկ դաջվածք ընտրելիս նրանք երկար չեն մտածում։ Առաջին բանը, որ կգա նրանց մտքին, հավանաբար լավագույն տարբերակն է։ Այս կանայք կարող են անել այնքան ընդգծված ու համարձակ դաջվածք, որքան ուզում են, որովհետև դա նրանց անհատականությունն է։

Կարիճ – գայլի մոտիվներ

Կարիճ կանայք ամեն անհայտի ու առեղծվածայինի միքս են։ Նրանք շատ ինտուիտիվ են ու միշտ հետևում են իրենց ինտուիցիային։ Սա նշանակում է, որ Կարիճները միշտ լի են անակնկալներով. երբեք չես իմանա՝ ինչ սպասել նրանցից։ Կարիճ կնոջ համար գայլը դաջվածքի հիանալի միտք է, քանի որ գայլերն էլ այնքան չհասկացված են, որքան նրանք։ Այս կենդանիներին հաճախ համարում են վտանգավոր, չնայած նրանց միայն փոքր մասը կարող է հարձակվել մարդու վրա, այն էլ՝ հատուկ հանգամանքներում։

Աղեղնավոր – էլեգանտ թիթեռնիկներ

 

Աղեղնավոր կանայք սիրում են շատ ժամանակ անցկացնել տանը, սակայն սա չի նշանակում, որ նրանք չգիտեն՝ ինչպես զվարճանալ։ Պետք է պարզապես նրանց մի փոքր ավելի լավ ճանաչել։ Այդ ժամանակ Ձեր աչքերում նրանք կվերածվեն թիթեռնիկների։ Այս գեղեցիկ թռչող էակը իդեալական խորհրդանիշ է Աղեղնավոր կանանց համար, քանի որ այն շատ ճկուն է ու կարող է ներկայանալ տարբեր դիզայններով՝ ամենահասարակից մինչև ամենաբարդ։

Այծեղջյուր – բառեր և մեջբերումներ

Շատ մարդիկ կարծում են, որ բառային դաջվածքներն այնքան էլ տպավորիչ չեն, ու ամենալավ տարբերակն է որևէ նկար կամ աբստրակտ դիզայն դաջելը, սակայն սա այդքան էլ ճիշտ չէ։ Պրակտիկ Այծեղջյուր կանայք այնքան նպատակասլաց են ու աշխատասեր, որ նրանց համապատասխանում են դաջվածքները, որոնք որևէ մեջբերման կամ բառի միջոցով հիշեցնում են նրանց սիրո, հանգստության, կյանքի լույսի և այլնի մասին։

Ջրհոս – ակվարելային

Ջրհոս կանայք կրեատիվ են, ինտելեկտուալ ու սիրում են հասարակ, գեղեցիկ բաներ։ Նրանք հիանալի ունկնդիր ու հավատարիմ ընկերներ են։ Նրանք սովորաբար մոտ են լինում որևէ արվեստի, այսպիսով ակվարելային դաջվածքներն ամենալավ տարբերակն են նրանց համար։ Այս դաջվածքները կարող են լինել կա՛մ պարզ դիզայնով, կա՛մ էլ բարդ։ Բայց դրանք միշտ գունավոր են, ու դա հենց այն է, ինչ պահանջում է Ջրհոսի անհատականությունը։

Ձկներ – աբստրակտ գծերով դիզայն

Ձուկ կանայք բարի ու կարեկից են։ Նրանք զգայուն մարդկային արարածներ են, ովքեր սիրում են օգնել ուրիշներին, այդ պատճառով ժամանակի մեծ մասը մտածում են բոլորի մասին՝ բացի իրենցից։ Աբստրակտ գծերով դիզայնները լավագույնս համապատասխանում են այս նշանի տակ ծնված կանանց, քանի որ դրանք խորհրդանշում են ինտուիցիա ու անձնազոհություն։

Женщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШААрестовать весь армянский народ не получится: «Паст»Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаEmirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис
Самое популярное