Գվարդիոլա. Այսպիսի գնդակներով պրոֆեսիոնալ մակարդակում խաղալը լուրջ չէ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական լիգայի Գավաթի 4-րդ տուրի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից հետո իր դժգոհությունն է հայտնել «Mitre» գնդակների որակից, որոնք օգտագործվում են այս մրցաշարում:
Հիշեցնենք` հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չեն խփվել, լրացուցիչ ժամանակում ևս դարպասի գրավում չի արձանագրվել և հաղթողին որոշելու համար հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար է անցկացվել, որտեղ ավելի ուժեղ են գտնվել տանտերերը` 4:1.
«Ես սա ասում եմ իմ թիմի հաղթանակից հետո, որպեսզի ոչ-ոք չմտածի, թե սա արդարացում է: Անլուրջ է պրոֆեսիոնալ մակարդակում խաղալ այսպիսի գնդակներով:
Դրանք չափազանց թեթև էին, դրանցով չես կարողանում լավ խաղարկել և ուժեղ հարվածել: Գրեթե անհնար է գոլ խփել այդպիսի գնդակով: Իմ ֆուտբոլիստները խաղից հետո հարցրին ինձ. «Ի՞նչ էր սա»:
Շատ եմ ցավում, որ նման մրցաշարում ստիպված ես լինում խաղալ այսպիսի գնդակներով, սա անընդունելի է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «The Daily Mail»-ը: