Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «06»-ն ու «Յաշիկը», վերջինը բախվել է նաև կայանված Renault-ին, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Գ. Չաուշի փողոցում՝ թիվ 2 հասցեի դիմաց, բախվել են Mercedes G մակնիշի 30 OQ 033 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 17 LL 324 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Յաշիկը» բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault Dacia մակնիշի 34 AA 611 համարանիշի տաքսի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ.