Դանի Ալվես. Ոչ Նեյմարի, ոչ էլ Կավանիի հայրն եմ
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը չի կարծում, որ պետք է լուրջ վերաբերվել թիմի հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև կոնֆլիկտին:
Ֆուտբոլիստների միջև վեճը տեղի էր ունեցել «Լիոնի» հետ խաղում, երբ Նեյմարը ցանկանում էր իրացնել 11 մետրանոցը Կավանիի փոխարեն:
«Մի փոքր խառնաշփոթ էր: Նեյմարի հայրը չեմ, այլ ընկերը և եղբայրը: Նույնպես Կավանիի հայրը չեմ:
Ինքս էի վերցրել գնդակը տուգանային հարված կատարելու համար, սակայն նրանք երկուսն էլ ցանկանում էին հարվածել: Նման բան պատահում է, դա կապ չունի վատ հարաբերությունների հետ»,- Ալվեսի խոսքը մեջբերում է « Le Parisien»-ը: