ՔԻՉ ԱՌԱՋ.Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհի «Հանդիպում» ռեստորանի դիմաց. Mitsubishi-ն մխրճվել է բեռնատարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը տեղեկացնում է.
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mitsubishi Montero մակնիշի 22 AA 502 համարանիշի և Գազ 53 մակնիշի 34 ԼN 942 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աբովյանի շտապօգնության բժիշկները:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի փրկարարական մարզային վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներն են՝ 2 վարորդներն ու «Զիլի» ուղևորը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ քնննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ն, ով բախվել է ապակե տարաներով ու շշերով բարձված բեռնատարին: Փրկարարները ավտոմեքենաների գազաբալոնները փակելուց, մարտկոցներն անջատելուց հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի