Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան և Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Isuzu մակնիշի 337 VV 01 համարանիշի և Opel Vectra մակնիշի 33 ZZ 133 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել հարևանությամբ բնակվող սեփական տան բնակիչները:
Բախման արդյունքում Opel-ը հայտնվել է հրշեջ ավտոմեքենայի և ճանապարհին տեղադրված երկաթե սյան արանքում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Isuzu մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում, և հրշեջ մեքենան հրդեհի կանչով մեկնում էր դեպքի վայր և, ըստ փրկարարների հայտարարության, իրենք միացրած են եղել լուսային ու ձայնային ազդանշանները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարողների ծառայության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի