Գազավորված ըմպելիքները 80%-ով ավելացնում են ուռուցքային հիվանդությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳազավորված ըմպելիքները մինչեւ 80%-ի չափով ավելացնում են ուռուցքային հիվանդությունների վտանգը: Սա շվեդ գիտնական Սյուզաննա Լարսոնի ուսումնասիրության արդյունքն է:
Գազավորված ըմպելիքն ինքնին մահացու վտանգ չի ներկայացնում, սակայն բարձրացնում է շաքարի մակարդակը՝ ճարպակալում եւ դիաբետ առաջացնելով: Դրանք իրենց հերթին կարող են լյարդի եւ լեղապարկի քաղցկեղ առաջացնել:
Հետազոտությանը 50 տարեկանն անց ավելի քան 70 հազար կամավոր է մասնակցել: Նրանց խնդրել են հարցաթերթեր լրացնել՝ պատասխանելով հարցերի, թե որքան որքան գազավորված ըմպելիք են օգտագործել անցյալ շաբաթ, մեկ ամիս առաջ եւ կես տարվա ընթացքում:
13 տարի անց գիտնականները ստուգել են, թե այդ ընթացքում որքան մարդ է քաղցկեղ եւ այլ ծանր հիվանդություն ունեցել: Պարզվել է, որ գազավորված ըմպելիք օգտագործողների 80%-ը հիմնականում ուռուցքային հիվանդություն է ունեցել: