Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես ժյուրի՝ ինձ համար նա հաղթող չէր. Լուսինե Թովմասյանը` «Միսս Արմենիա»-ի մասնակիցների թերությունների մասին և ոչ միայն

ՖՈՏՈ

Asekose.am-ը գրում է.

«Միսս Արմենիա 2017» մրցույթն այլևս անցյալում է: Ընդամենը մի քանի օրից մրցույթի հաղթող 17-ամյա Լիլի Սահակյանը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Սակայն մինչ այդ, այսօր համացանցում բուռն քննարկումներ են ընթանում երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Միսս Արմենիա» մրցույթի շուրջ. քննարկվում են դրա ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, մասնավորապես մրցույթի անկազմակերպ լինելը, մասնակից աղջիկների արտաքին տվյալները մրցույթին համապատասխան չլինելը և վերջապես հաղթողի՝ արժանի լինել-չլինելու հարցը:

Asekose.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է մրցույթի ժյուրիի անդամներից մեկի՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, արտաքուստ կարծես թե ամեն ինչ շատ լավ էր: Իհարկե, կային կիքսեր, բայց դրանք ամեն տեղ լինում են, և այս մրցույթը բացառություն չէր»,- իր տպավորությունների մասին նշեց Լուսինե Թովմասյանը:

Վերջինս ասաց, որ իր համար մրցույթի 24 մասնակիցներից կային ընդամենը 4 հոգի, ովքեր կարող էին հայտնվել լավագույն եռյակում: Իսկ խոսելով «Միսս Արմենիայի» հաղթողի՝ Լիլի Սարգսյանի մասին, Լուսինեն նշեց.

«Որպես ժյուրիի անդամ՝ հաղթողի դերում իմ ընտրությունը Լիլին չի եղել, փոխարենը նա եղել է ինքս ինձ համար կազմած եռյակում»,- խոստովանեց Լուսինե Թովմասյանը՝ ասելով.

«Նա շատ աշխատելու տեղ ունի: Ամենակարևոր կետերից մեկն այն է, թե ինչպես են աղջիկներն իրենց զգում բեմի վրա: Լիլին իրեն շատ կաշկանդված էր զգում, իսկ դա շատ մեծ խնդիր է: «Միսս աշխարհ»-ին շատ քիչ ժամանակ է մնացել, հուսամ, որ կկարողանան համապատասխան աշխատանքներ տանել նրա հետ, որպեսզի նա կարողանա ինչպես հարկն է ներկայացնել Հայաստանը «Միսս աշխարհ» մրցույթում»:

Հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով Լիլի Սահակյանը շանսեր ունի հայտնվելու «Միսս աշխարհ»-ի առաջին երեք հորիզոնականներից մեկում՝ հաշվի առնելով նրա տվյալները, Լուսինե Թովմասյանը տվեց բացասական պատասխան.

«Կարծում եմ՝ ոչ»,- նշեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ժյուրիի անդամ Լուսինե Թովմասյանը:

Իսկ հարցին` աղջիկներից ո՞վ էր իր համար հաղթող, Լուսինեն դժվարացավ հիշել նրա անունը, փոխարենը նշեց տվյալ մասնակցի մրցութային համարը.

«Այս պահին կդժվարանամ նշել ինձ համար հաղթող դառնալու շանսեր ունեցող մասնակցի անունը, բայց կասեմ, որ նա հանդես էր գալիս 16 համարի ներքո, ինչպես նաև ինձ համար արժանի մասնակից էր «Վիցե Միսս Արմենիա» 1–ին տեղը զբաղեցրած Անահիտ Իսահանովան: Բայց ավելացնեմ, որ իմ կարծիքով` լավագույն հնգյակը շատ ճիշտ էր ընտրված»,- պատմեց Լուսինե Թովմասյանը:

Դիտարկմանը, որ մրցույթի բեմում կային նաև աղջիկներ, ովքեր որ, ինչպես շատերն են նշում, իրենց արտաքին տվյալներով չէին համապատասխանում գեղեցկության մրցույթի չափանիշներին, Լուսինեն նկատեց.

«Դե իհարկե, կային աղջիկներ, որոնց հասակը սահմանվածից ցածր էր, բայց դա, կարծում եմ, որ նորմալ է, քանի որ շատ քչերն են համաձայնվում մասնակցել այս մրցույթին: Բայց նորից կասեմ, որ ըստ իս՝ 24 մասնակցից ընտրված լավագույն հնգյակը ճիշտ էր: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ 24 մասնակիցն էլ լավը լինեին, համապատասխանեին ընդունված չափանիշներին, ինչից ելնելով՝ մրցակցությունն էլ ավելի մեծ և հետաքրքիր կլիներ»,- ասաց Լուսինե Թովմասյանը՝ նշելով, թե ինքը՝ որպես ժյուրիի անդամ, ընտրելով հաղթողին և լավագույն հինգ մասնակիցներին, ինչ հատկանիշներ է առաջին հերթին հաշվի առել.

«Առհասարակ, նման դեպքերում առաջնահերթ նայում ես կազմվածքին, որից հետո հասկանում ես, թե ինչպիսի տեսք ունի մասնակիցը լողազգեստով: Օրինակ, երբ աղջիկները ազգային տարազներով դուրս եկան բեմ, նրանցից յուրաքանչյուրը շատ լավն էր, իսկ երբ արդեն տեսնում ես նրանց լողազգեստներով, հասկանում ես, որ ֆավորիտների թիվը պակասում է: Շատ կարևոր է, թե ինչպես են մասնակից աղջիկներն իրենց պահում բեմում, թե ինչպես են իրենք իրենց զգում: Երբ աղջիկը չունի փորձ, ապա նա իրեն լավ և համարձակ չի զգում բեմի վրա, իսկ դա ամենակարևոր բանն է: Ինչ վերաբերում է աղջիկների քայլվածքին, որը ևս քննարկվում է, ապա ասեմ, որ նրանց քայլվածքը կախված էր նաև այն կոշիկներից, որոնք որ ընտրվել էին նրանց համար: Այն բարձրությունը և ֆորման, որոնք ունեին աղջիկների կոշիկները, սխալ էին ընտրված»,- մանրամասնեց Լուսինեն:

Զրույցի վերջում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերլուծելով երեկ կայացած մրցույթը և դրա հետևանքները, կարիքը կար առհասարակ երկարատև տարիների դադարից հետո «վերակենդանացնել» մրցույթը՝ Լուսինեն պատասխանեց.

«Իհարկե կար, բայց հիմա չեմ կարողանում պատկերացնել՝ արդյո՞ք այս տարվանից հետո շարունակություն կունենա «Միսս Արմենիա»-ն, թե՝ ոչ, բայց միայն մեկ բան կարող եմ ասել, որ շատ տարիներ են հարկավոր, որպեսզի քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերականգնվի մրցույթի բարի համբավր»,- Asekose.am-ի հետ զրույցում եզրափակեց մոդել Լուսինե Թովմասյանը:

Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок Франции
Самое популярное