Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիքներ. Ինչու՞ չի կարելի տրվել տղային ժամանակից շուտ (18+)

ՖՈՏՈ
«Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցը ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին: 
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդինՍիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում` առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» հանդիսանում է բարոյականության յուրահատուկ ցուցիչ: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ,ապա ինչու՞ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալը իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:
 
Այնուամենայնիվ ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր` 21-րդ դարում…
 
Արմինե Պետրոսյան, 28տ., լուսանկարիչ 
 
«Պետք է հասունանա պահը, կլինի մինչև ամուսնություն, թե ամուսնության 1-ին գիշերը: Ես ունեցել եմ մեծ, խորը սեր ու տրվել եմ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ էր: Մենք սիրում էինք ու գնահատում իրար, ուղղակի հիմա  միասին չենք: Կոչ կանեի այդ քայլը անելուց առաջ երկար մտածել, որովհետև դրանից հետո հարաբերությունները լուրջ փոփոխություն են կրում: Եթե անգամ մերձեցման հետևանքով մտերմանում եք, շփման  հիմքը դա չէ, որ պետք է լինի»:
 
Սարգիս Սերոբյան, 26տ, մարզիկ
 
«Այսօր շատ աղջիկներ վերականգնում են կուսությունը ամուսնանալու համար, բայց հնարավոր է, որ ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ ամուսնանաս, ու նա  ավելի հավատարիմ կին լինի քեզ համար: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական  է համարվում: Հասարակության կարծիքը ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկը ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ»:
 
Նելլի Թումանյան, 25տ., դիզայներ 
 
«Մենք ամուսնուս հետ սեռական կյանքով սկսել ենք ապրել նախքան ամուսնությունը, մեկ տարի: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք չէ հանուն, այսպես կոչված, «կարմիր խնձորի» զրկել մեզ բնությունից տրված հաճույքից, մանավանդ, որ դա կնոջն ու տղամարդուն կապում է մի նորովի, անբացատրելի մտերմությամբ: Մենք առանց ավելորդ նախապաշարմունքների միասին գնում էինք սաունա, անցկացնում բուռն երեկոներ, ինչը շարունակվում է և հիմա, երբ ամուսիններ ենք: Ու հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նրա մտերիմ երկու ընկերները, ովքեր հայկական տիպիկ մտածողությամբ  «տեղը տեղին» աղջիկներ ընտրեցին,  2 տարի է ամուսնացած են, բայց ամուսնուս պատմելով` ամնեևին էլ գոհ չեն իրենց կանանցից սեքսի մեջ և արդեն կապված են սիրուհիների հետ»:
  
 
Լաուրա Սիմոնյան, 35տ., երաժիշտ
 
«Կարծում եմ մարդ չկա, որ ամուսնությունից առաջ գոնե մեկ անգամ այդ հարցը ինքն իրեն տված չլինի: Հարաբերություններում պետք է պահպանել այն, ինչը թույլ չի տա, որ դրանք էժանանան, որ միշտ «դողաս» սիրելիիդ համար, գնահատես ձեր միասնությունը: Կարևոր է նաև, որ ձգտես միշտ թարմություն մտցնել ձեր շփումնրի մեջ: Ինձ թվում է  զույգերը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ, թե ինչու են ամուսնանում և միմյանցից ինչ են ուզում… բուռն սեր առանց սահմանափակումների՞, սառը ուղեղով համակեցությու՞ն, սերնդի շարունակությու՞ն, թե՞… Զույգերը թող փորձեն անկողնում ճանաչել իրար այն ժամանակ, երբ հարաբերությունները հասել են որոշակի գիտակցական մակարդակի ու թող այդ դեպքում տեղի ունենա առաջին սեռական հարաբերությունը, անգամ մինչև ամուսնություն»:
 
Սեդա Ավագյան, 22տ., ուսանող
 
«Ես տրվել եմ իմ սիրած տղամարդուն չանցած երեք հանդիպում, բայց շատ զղջում եմ այդ քայլի համար, քանի որ հետո պարզվեց , որ նա ամուսնացած է: Թվում էր` կյանքս խորտակված է, բայց փառք Աստծո հանդիպեցի հասկացող ու ջերմ տղայի, ամուսնացանք: Նա  ընդունեց ինձ իմ անցյալով հանդերձ ու ես ոչինչ չթաքցրի: Գնահատում եմ  այն, որ նա  ոչ մի անգամ, այսպես ասած, երեսով չի տվել ջահելության իմ այդ սխալը… Բայց լինում է ժամանակ, որ ուժեղ մեղքի զգացում եմ ունենում, ինքս ինձ չեմ կարողանում ներել: Թվում է`  երբ դուստրս մեծանա,  չեմ կարողանա նրան պարզճակատ մաքրության կոչ անել»:
 
Գոռ Մանուկյան, 36տ., նկարիչ
 
«Կա մի հանգամանք, որ պահպանողական մտածելակերպով մարդիկ հաշվի չեն առնում: Խոսքս մարմնական համատեղելիության մասին է, ինչն անշուշտ գոյություն ունի, և ինքս իմ փորձով համոզվել եմ դրանում: Առաջին անգամ  ամուսնացել եմ մեծ սիրով: Ես ուղղակի խենթանում էի նրա համար,  նվերներ ու ծաղիկներ շռայլում: Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ‎ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու  կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասսիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով»: 
 
 
Միսաք Սիմոնյան, 24տ., ատամնաբույժ
 
«Իմ կինը ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա,  և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում:  Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունը արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի  արարողությունը  կորցնում է իր  խորհուրդը: Ավելի լավ է զսպել կրքերը, որպեսզի օրինական ձևով հարսանիքից հետո սկսեք մի չապրված շրջան, նորովի ճանաչեք իրար: Գիտեմ, դա դժվար է, բայց ինքս մեծացել եմ ավանդապաշտ ծնողների մեջ ու, կարծում եմ, այն ինչ հնուց է գալիս, ճշմարիտ է: Թե չէ, կարող է հերթով քեզ ամուսնություն առաջարկողի հետ քնես, պարզվի` ոչ մեկը համատեղելի չէ: Հետո՞… Իսկ բարոյական նորմե՞րը: Մեր պապերը մի բան գիտեին, որ շուտ էին ամուսնանում: Ամուսնությունը վիճակախաղի նման է, կամ շահում ես, կամ տանուլ տալիս, բայց ավելի լավ է այդպես, քան` արևմուտքում տիրող այլասերվածություն: Բացի այդ` սերն էլ է աշխատանք, կրակի նման այն միշտ պետք է թեժացնել, ոչ թե սպասել, որ ամուսնացար, հարաբերությունները պիտի հալած յուղի նման դասավորվեն: Երբեմն ժամանակի հետ ես սիրում»:
 
Կարինե Դավթյան, 30տ., վարսահարդար 
 
«Երբ սիրում ես, ու պահը թելադրում է հենց այդ, դու դադարում ես մտածել, թե ինչ է մտածում հասարակությունը, կամ տատիկդ ու մայրիկդ քեզ ինչ են խրատել: Իրականում դու տրվում ես պահին ու վայելում այն, ինչը գուցե այդքան հրաշալի չլիներ ամուսնության առաջին գիշերը: Ես տրվել եմ ամուսնուս մինչ ամուսնությունը, և հիմա էլ միասին ենք, դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի… Առաջին մերձեցման համար այդ ժամանակը զգում են միայն զույգերը: Անիմաստ է սահմանել ինչ-որ օր, թեկուզ հարսանքից հետո… Եթե ձեր մեջ ամեն ինչ անկեղծ է, կա ձգտում շարունակական հարաբերությունների ու մարմնական շփումը կլրացնի հոգեկան շփմանը, որեմն տրվեք առանց վարանելու: Մեր առաջին սեքսից հետո ես ավելի հարազատացա ներկայիս ամուսնուս հետ, որովհետև երկուսս էլ սիրում էինք ու մինչև հիմա էլ սիրտս թրթռում է նրա համար»:
 
Ինչպես ասում են որքան մարդ, այնքան բնավորություն, այնքան ճակատագիր: Սիրո հարցում անիմաստ է ծրագրելը կամ նախատեսելը, այստեղ հիմնականում 2X2-ը բոլորովին տարբեր է լինում 4-ից: Պարզապես կարևոր է, որ գոնե ինքդ քեզ չխաբես: Սթափությունը պետք է ամեն պարագայում, թե չե կստացվի այն անեկդոտի նման, երբ կույր կրքով ամուսնանացած տղային որոշ ժամանակ հետո հարցնում են` «Ինչպե՞ս է հրեշտակդ», պատասխանում է.  - Հրեշը մնացել է, բայց տակինը կորել:
 
Ճիշտ է` մարդկությունը գիտական ոլորտներում անվերջ արձանագրում է նորանոր ձեռքբերումներ` այդպես էլ մնալով անհաս սիրո գաղտնիքներին, բայց այնուամենայնիվ ամփոփիչ խոսք արժե լսել մասնագետից, ով ամեն օր գործ ունի նմանատիպ անձնական խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
 
Այս հակասական թեմայի շուրջ իր խորհուրդներով օգնելու համար զրուցեցի մի քանի սեքսոպաթոլոգի հետ,  և նրանց բուն ասելիքը խնդրի շուրջ հետևյալն էր.
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին«Եթե դուք ակնկալում եք սիրավեպի երկարատև շարունակություն, ապա շտապել պետք չէ: Աղջիկների մեծամասնությունը զղջում են նրա համար, որ տղային տրվել են մինչև ամուսնությունը, մյուսները` դժգոհում, որ շատ են ձգձգել այդ անել: Այս դեպքում խորհուրդը հետևյալն է. ամեն ինչ կախված է տղամարդուց և նրա հայացքներից: Ոմանք ձեզ մատչելի աղջիկ կհամարեն, եթե դուք հարմարավետ տեղավորվեք անկողնում չանցած ծանոթությունից կես տարի: Մյուսները մեծ արժանիք կհամարեն, եթե թույլ տաք սեռական վայելքներ հենց երկրորդ հանդիպմանը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ եք դուք սպասում սիրավեպից, առաջնային են այն բարոյական արժեքները, որոնք ընդունելի են ձեր երկուսի համար, կարևոր է հարաբերությունների հասունությունը: Բայց մի բան հստակ է, երբեք որոշում մի կայացրեք այն ժամանակ, երբ սթափ վիճակում չեք»:
 
Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: Пашинян
Самое популярное