Լիվերպուլը Կոուտինյոյին կվաճառեր Բարսելոնային, եթե գներ Մյուլերին
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լավ շանսեր է ունեցել «Բարսելոնա» տեղափոխության համար:
Ինչպես գրում է «Sport Bild»-ը, մերսիսայդցիները պատրաստ կլինեին վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին, եթե կարողանային ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին:
Ամռանը հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Կոուտինյոյին պատրաստ է 160 մլն եվրոյի դիմաց վաճառել «Բարսելոնային», բայց անգլիական ակումբը զուգահեռաբար փորձել է համաձայնության գալ «Բավարիայի» հետ Մյուլերի տրանսֆերի շուրջ:
Այն բանից հետո, երբ գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, մերսիսայդցիները որոշել են չվաճառել Կոուտինյոյին: