Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակը մարդու առաջ մղող ամենամեծ ուժն է.Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը «Հայ զինվոր» թերթին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

-Հարցազրույցն սկսելուց առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ ժամանակ գտաք հանդիպելու մեզ հետ և պատասխանելու առաջնագիծը պաշտպանող մեր զինվորների հարցերին:

Մեծ ժամանակահատված է բաժանում երիտասարդ սերնդին հայ ֆուտբոլի աստեղային տարիներից, բայց, պարզվում է, նրանք ճանաչում ու սիրում են հայ ֆուտբոլի փառքը մարմնավորող լեգենդար մարզիկներին, նույնիսկ այնպիսի մանրամասներ են հիշում, ինչպես, ասենք, Համլետ Մխիթարյանի՝ մեկ խաղի ընթացքում Մոսկվայի «Դինամոյի» դարպասին խփած չորս գոլերը: Ու ցանկանում են իմանալ՝ արդյոք Ձեր հա՞յրն է ներշնչել Ձեզ ֆուտբոլիստ դառնալու երազանքը: Ի՞նչ մասնագիտական խորհուրդներ է նա տվել Ձեզ, և, առհասարակ, ի՞նչ հիշողություններ ունեք Համլետ Մխիթարյանից:

– Ես, այսպես ասած, ֆուտբոլային ընտանիքում եմ ծնվել, և առանձնակի ներշնչանք պետք չէր, որ ես սիրեի ֆուտբոլն ու ցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար: Յոթ տարեկան էի, երբ հայրս մահացավ, նրա հետ կապված իմ հիշողությունները ամփոփված են մանկության յոթ տարիների ժամանակահատվածում ու որքան թանկ են ու սիրելի, նույնքան առօրեական են: Հայրս, ցավոք, չհասցրեց մասնագիտական խորհուրդներ տալ ինձ, բայց իմ հոգում մնացել է այն մանկական հրճվանքը, որի պատճառը հորս գովասանքներն էին՝ ֆուտբոլի ասպարեզում իմ առաջին փոքրիկ հաջողությունների կապակցությամբ:

-Դուք միակ հայն եք, որ նման բարձունքների է հասել՝ որպես ֆուտբոլիստ, Հատկապես ի՞նչն է Ձեզ մղել առաջ՝ տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը…գուցե նշանակալի լինելու ցանկությո՞ւնը:

-Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին:

-Երբեմն մարդու կյանքում այնպիսի շրջադարձներ են լինում, այնպիսի անկումներ, որ հոգու շատ մեծ ուժ է պետք՝ կեսճանապարհին չմնալու համար:

-Անկեղծ ասած՝ անհաջողություններին ու պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելը անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է: Պարզապես, պետք է արագ եզրահանգումներ անել, հասկանալ սեփական սխալները, յուրացնել դասերը ու շարժվել առաջ, առանց հետ նայելու: Դրանք մարդուն առաջ մղելու շատ մեծ ուժ ունեն: Ես չեմ քննում, թե ինչպիսի ճանապարհ է ինձ համար կանխորոշված ի վերուստ, փոխարենը ես գիտեմ, թե ինչ եմ ուզում ինքս: Եվ վստահ եմ, որ ոչ մի ջանք ապարդյուն չի անցնում:

-Աշխարհի որ երկրում էլ ապրեք, Ձեզ կընդունեն գրկաբաց, կհարգեն, կմեծարեն, կշրջապատեն սիրով: Մինչդեռ սովորական մարդիկ հայրենիքից հեռանալով՝ հետին կարգավիճակ են ունենում օտար երկրում: Ու, բնական է, որ նրանց հայացքն ուղղված է հայրենիքին: Հայրենիքը նրանց միակ հենման կետն է: Իսկ ի՞նչ կշիռ ունի հայրենիքը համաշխարհային ճանաչում ունեցող հայի համար:

-Ոչ թե երկիրն ու մարդիկ են որոշում քո կարգավիճակը հասարակության մեջ, այլ հենց դու՝ ինքդ: Կարող ես հետին կարգավիճակ ունենալ նաև սեփական երկրում, եթե չես պայքարում, չես տքնում, չես ստեղծում, չես փորձում նվաճել քո տեղը: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. հայերը շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ են և որ երկրում էլ ապրեն, հարգվում են: Բացի այդ, աշխարհը լի է հռչակավոր հայերով, որոնք փառք են բերում և՛ հայրենիքին, և՛ այն երկրին, որտեղ արարում են: Ինչ վերաբերում է հայրենիքի կարևորությանը, այն պայմանավորված չէ մարդու բարեկեցությամբ, հռչակով կամ մասնագիտական հաջողություններով: Հայրենիքը անփոխարինելի արժեք է ու բոլորիս հենման կետն է:

Շարունակությունը ՝ այստեղ

Բացառիկ հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի 

В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом
Самое популярное