Արշակ Զաքարյանի կարևոր տեղեկությունը. Գյուղի հիմնական մասը չի էլ դիտարկվում ընդհանրապես...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱլեքսի հետ կանգնած ենք Թալիշի հենց այն հատվածում, որը որ ուղիղ գծով ամենամոտն է թշնամու դիրքերին: Ինչպես տեսնում եք մեզանից հետո չկա ոչ մի տուն, այսինքն մենք համարյա գյուղից դուրս ենք ամենամոտ տնից էլ մոտ 70 մետր դեպի դուրս:
Ես հայտարարել էի, որ տարածվող լուրերը թե թշնամին Թալիշին այնքան է մոտեցել, որ կարող է սովորական հրազենով խոցել բնակիչներին կատարյալ սուտ են, և ցավում եմ որ ստիպված եմ ամեն ասածս նման կերպով վերահաստատելու: Ամենամոտ հատվածը Թալիշ գյուղին 3100 մետրից ավել է:
Գյուղի հիմնական մասը չի էլ դիտարկվում ընդհանրապես, իսկ 60% չդիտարկվելով հանդերձ 3500 մետրից էլ ավել հռու են: Բոլորս էլ քաջ տեղյակ ենք, որ մենք ունենք շատ գյուղեր, որոնք շատ ավելի մոտ են թշնամու դիրքերին, բայց դա չի նշանակում, որ չկան Թալիշում պրոբլեմներ բնակիչների վերադարձը խոչընդոտող: Խնդիրը շատ բարդ է և հիմնականում հոգեբանական:
Տղայիս հետ մեկ որով թեկուզ «ամենավտանգավոր» կետում կանգնելով իհարկե ես ինձ իրավունք չեմ վերապահի, որևէ մեկին մեղադրելու թե ինչու՞ չեք վերադառնում ձեր տները: Այ եթե ես ոչ թե այցելեի այլ բնակվեի Թալիշում իմ ընտանիքի հետ միգուցե ինձ նման բան թույլ կտայի, բայց չեմ կարող չասել, որ ես միտում եմ տեսնում, որոշ օղակներում, որոնք ըստ երևույթին նույնիսկ Թալիշի տեղը կոնկրետ չգիտեն այս գյուղի և բնակիչների խնդիրները շահարկելով, քաղաքական դիվիդենտներ շահել կամ անձնական խնդիրներ լուծել:
Անկախ թե նրանք քաղաքական այդ քաոսի որ բևեռում են գտվում, միանշանակ նրանք կատարում են ապազգային գործունեություն և ես համոզված եմ, որ բոլորն էլ մի օր դրա համար պատասխան են տալու... Թալիշը ապրելու է և լավ է ապրելու, համենայն դեպս ես իմ կարողություններով ամեն ինչ անելու եմ դրա համար...Մնացածի մասին և տեսանյութը արդեն վաղը` «Դիրքերում» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ, Շանթի եթերում...