Երևանի Հանրապետության փողոցում բանկոմատ են պայթեցրել և խոշոր գումար հափշտակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունն առավոտյան ժամը 05։15 ահազանգ է ստացել այն մասին, որ Հանրապետության 71 հասցեում փորձում են բանկոմատ թալանել: Այնտեղ է մեկնել օպերատիվ խումբ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես հայտնում է syhamshyan.com-ը բանկոմատը փորձել են թալանել և գազի միջոցով պայթեցնելու եղանակով և տարել 3 մլն 300 հազար դրամ գումար՝ հիմնականում 20 հազար դրամանոցներով։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ տարածքում բնակվող ֆեյսբուքյան մի օգտատեր հաղորդել էր, որ գիշերն ուժեղ պայթյունի ձայն է լսել: